486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Դպրոցներում Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելիս պետք է շեշտադրվի զոհի բարդույթից ազատվելու հարցը
18:03
30 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Դպրոցներում Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելիս պետք է շեշտադրվի զոհի բարդույթից ազատվելու հարցը, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

«Պետք է ազատվել զոհի բարդույթից, Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումը պետք է ուղղված լինի ավելի պատասխանատու, ավելի գրագետ և հպարտ սերնդի դաստիարակմանը։ Մենք պետք է ընդգծենք, որ թեև Հայոց ցեղասպանության նպատակը մեր ազգի բնաջնջումն էր, սակայն տոկունության և դիմակայության շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ ոչ միայն վերապրել Ցեղասպանությունը, այլ նաև պետականություն ստեղծել և 21–րդ դար մտնել որպես անկախ պետություն։ Ահա ինչը պետք է շեշտադրվի»,– ասաց Մանուկյանը։

30 ուսուցիչներ Հայաստանից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից մասնակցում են «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանություն թեման» ամառային դպրոցին, որը բացվել է չորեքշաբթի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Ինչպես նշեց Մանուկյանը, Թանգարան–ինստիտուտը կարևորում է դպրոցներում այս թեմայի ճիշտ դասավանդումը, քանի որ այն որոշակի մարտահրավերներ է պարունակում։

«Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թեման հայկական դպրոցներում պատմության դասերի ընթացիկ թեմաներից մեկն է, մինչդեռ այս թեման հատուկ մոտեցման կարիք ունի, որովհետև պարունակում է որոշակի ռիսկեր, և սխալ մատուցման դեպքում կարող է հանգեցնել հոգեբանական լուրջ հետևանքների։ Ամառային դպրոցի նպատակն է` օգնել Հայոց պատմության ուսուցիչներին թեմային նոր մոտեցումներ գտնել, մշակել դասավանդման նոր մեթոդիկա և այն կիրառել դպրոցներում»,– նշեց նա։

Նա հայտնեց, որ ամառային դպրոցի արդյունքում կմշակվի ուսուցիչների համար հատուկ ձեռնարկ, որը կօգնի նրանց ճիշտ դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։

«Ձեռնարկը կընդգրկի նաև Ցեղասպանության մասին ժամանակով ստուգված և երկակի ստանդարտներ չպարունակող գրականության ցանկ»,– ավելացրեց նա։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի մասին գրքի հեղինակ Ռուբինա Փիրումյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության դասավանդումը պետք է որոշակի ուղերձ ունենա` «նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են դրա կրկնությանը»։

«Պետք է հիշեցնեմ հրեաների ոչնչացման կապակցությամբ Հիտլերի ասած խոսքերը` «Եվ ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին», – և ընդգծեմ, որ եթե աշխարհը ժամանակին ճանաչեր և դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, պատժեր մեղավորներին, ապա Հոլոքոստ չէր լինի»,– ասաց նա։

Նա միաժամանակ ընդգծեց, որ չի կարելի երեխաների մեջ սերմանել այն միտքը, որ հայերին կոտորում էին նրանց թույլ լինելու պատճառով։

«Հակառակը, պետք է ազատվել այդ բարդույթներից։ Ճիշտ է, որ թուրքերը Ցեղասպանություն են իրականացրել, իսկ քրդերը նրանց ձեռքի գործիքն են դարձել, սակայն սխալ է երեխաներին թուրքերի նկատմամբ ատելություն ներշնչելը, քանի որ վաղ թե ուշ այդ ժողովուրդը կգիտակցի իր սխալները»,– ընդգծեց Փիրումյանը։

Բացի Փիրումյանից, դասախոսություններով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը և պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։