478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ վիզաների տրամադրման խնդիրները զուտ տեխնիկական բնույթ են կրում. դեսպանություն
16:56
30 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ վիզաների տրամադրման խնդիրները կապված են անձնագրային և վիզաների համակարգի տեխնիկական խափանումների հետ և կախված չեն այս կամ այն երկրից, դիմումատուները կարող են կապվել դեսպանության հետ և ժամանակավորապես վերցնել անձնագիրը, ասվում է հայտարարությունում, որի տեքստը հրապարակվել է ՌԴ–ում ԱՄՆ դեսպանության կայքում։

«Այս պահին ԱՄՆ–ի Պետական դեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն անձնագրերի և վիզաների համակարգի տեխնիկական անսարքություններ ունի, որոնք ազդել են ողջ աշխարհում վիզաների տրամադրմանը։ Խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ կոնկրետ երկրից կամ վիզայի կատեգորիայից»,– նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ի դեսպանությունը «ուշացման համար հայցում է դիմումատուների ներողամտությունը»։

«Մենք կվերադարձնենք Ձեր անձնագիրը վիզայի հետ, հենց որ տվյալ խնդիրը վերացվի։ Ցավոք, այս պահին մենք չենք կարող հայտնել, թե որքան ժամանակ կարող է պահանջվել։ Այն դիմումատուները, ովքեր Դեսպանությունում/Հյուպատոսությունում հարցազրույց են անցել հուլիսի 21–ից հետո և ցանկանում են ժամանակավորապես վերադարձնել անձնագիրն առանց ԱՄՆ վիզայի, կարող են կապվել դեսպանության կամ հյուպատոսության հետ, որտեղ նրանք վիզայի դիմում են ներկայացրել»,– ասվում է փաստաթղթում։ Այնտեղ էլ բերվում են էլեկտրոնային փոստի համապատասխան հասցեներ, որոնցով դիմումատուն կարող է դիմել։

Միաժամանակ նշվում է, որ եթե դիմումատուն ծրագրել էր շտապ մեկնել ԱՄՆ, նամակում նա պետք է հայտնի այդ մասին, ինչպես նաև նշի անձնական տվյալները և հրատապ մեկնելու պատճառը։ «Խնդրում ենք, նկատի ունեցեք, որ միայն իսկապես անհապաղ դեպքերը` մարդասիրական բնույթի հանգամանքները, կյանքի և մահվան հարցերը կարող են դիտարկվել որպես բացառիկ հանգամանք»,– նշվում է փաստաթղթում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: