480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մարկեդոնով. Մոսկվան չի ճանաչի Մերձդնեստրը, եթե արմատապես չփոխվի ստատուս քվոն
13:45
29 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն ի սկզբանե Մերձդնեստրը ճանաչելու ձգտում չուներ, բայց ռուսական շահերին հակասող ստատուս քվոյի փոփոխության դեպքում հնարավոր է ամեն ինչ, կարծում է ռուս հայտնի փորձագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ի սկզբանե Ռուսաստանը նման ձգտում, նման ցանկություն չունի, որովհետև դա հղի է բարդություններով։ Սակայն եթե ստատուս քվոյի արմատական փոփոխություն լինի ոչ Ռուսաստանից շահերից, ապա շատ բան է հնարավոր»,– «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Մարկեդոնովը։

Ըստ նրա, այժմ գոյություն ունի որոշակի ձևաչափ, որը լավ թե վատ աշխատում է, և Մոսկվան այն փոխելու շահագրգռվածություն չունի։

«Ի դեպ, հետաքրքիր է, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ Վլադիմիր Պուտինն Անգելա Մերկելի և Բարաք Օբամայի հետ զրույցներում երկու անգամ հնչեցրել է 5+2 ձևաչափի պահպանման հարցը։ Այդ մասին խոսել է նաև Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ` եթե այդ ձևաչափը, թեկուզ վատ տեսքով, պահպանվի, ապա Մոսկվան այն չի փոխի»,– նշեց Մարկեդոնովը։

Մերձդնեստրյան 5+2 ձևաչափով կարգավորման բանակցություններին մասնակցում են Մոլդովան և Մերձդնեստրը որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանն ու Ուկրաինան` որպես երաշխավորներ, ԵԱՀԿ–ն` որպես միջնորդ, Եվրամիությունն ու ԱՄՆ–ն` որպես դիտորդ։

Բացի այդ, փորձագետն ընդգծեց, որ Մոսկվան այժմ սպասում է Մոլդովայի ընտրություններին, այն է` ով Քիշնևում իշխանության կգա` Մերձդնեստրի նկատմամբ ավելի կոշտ ճնշման կողմնակիցնե՞րը` «ա–լյա «Սահակաշվիլի-2», թե՞ ավելի պրագմատիկ գործողությունների կողմնակիցները։ «Եվ, անշուշտ, Ուկրաինայի շուրջ ամբողջ իրավիճակը նույնպես կազդի այդ ամենի վրա։ Ամփոփելով ասեմ` եթե ստատուս քվոյի կտրուկ փոփոխություններ չլինեն, Մոսկվան դժվար թե իր կողմից ինչ–որ բան ձեռնարկի»,– նշեց փորձագետը։
 
Նա հիշեցրեց, որ մինչև որոշակի ժամանակ դիտարկվում էր Մերձդնեստրի և Մոլդովայի համատեղ գոյակցության հնարավորությունը։

«Դա ձեռնարկում էր Տիրասպոլը, որովհետև հակամարտությունը չէր հասնում այն խորության, որը եղել է Լեռնային Ղարաբաղում։ Այստեղ չեն եղել բնակչության տրանսֆերտներ, այստեղ չեն եղել փախստականներ, չի եղել հստակ էթնիկ տարր։ Այստեղ հակամարտությունը կրում էր ավելի քաղաքական, քան էթնիկ բնույթ։ Բայց 2006 թվականից հետո Ուկրաինայի և Մոլդովայի ձեռնարկած ստատուս քվոն ստուգելու առաջին փորձը (առևտրային կանոնների փոփոխություն և Մերձդնեստրի արտաքին տնտեսական ինքնուրույն գործունեության մասին Մոսկվայի հուշագրի փաստացի լուծարում) դրդեց Տիրասպոլին Ռուսաստանի հետ ավելի լրջորեն մերձենալ»,– ասաց Մարկեդոնովը։

Ըստ նրա, Մոլդովայի և Ուկրաինայի` 2006 թվականին ստատուս քվոն փոխելու և նույն տարվա սեպտեմբերին կարգավիճակի հանրաքվե (Մերձդնեստրի անկախության կուրսի սատարում և հետագա ազատ միացում Ռուսաստանի Դաշնությանը) անցկացնելու փորձերը շատ հստակ կապված երևույթներ են։ «Ճնշման, կարգավիճակի փոփոխության, ճնշում գործադրելու փորձերը, և Մոլդովայից, պայմանականորեն ասած, հեռանալու ավելի ռուսամետ, հեռանալուն, փախուստի ավելի հակված պատասխան ռեակցիա»։

Նա ավելացրեց, որ ԵՄ–ի հետ Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագիրը երկու կառույցների միջև ևս մեկ լրացուցիչ «փոս» է։

«Ես, անկեղծ ասած, պրագմատիկ տեսանկյունից չեմ տեսնում, թե ինչով Մոլդովան կարող է հետաքրքիր լինել Մերձդնեստրին։ Չեմ տեսնում ինչ–որ հետաքրքիր «մագնիսներ», որոնք կարող են առաջարկվել»,– ասաց Մարկեդոնովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։