486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հայերը նախագահի ընտրություն կատարելիս կաջակցեն Էրդողանին. փորձագետ
17:50
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում բնակվող հայերը նախագահի` օգոստոսին նախատեսված ընտրությանը իրենց քվեները կտան գործող վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ Էրդողանը, ի տարբերություն իր նախորդների, որոնց վարչապետ լինելու տարիներին առգրավվում էր հայերի համայնքային ունեցվածքը, օրենք նախաձեռնեց, որն արգելում է առգրավումը, ինչի արդյունքում ունեցվածքի մի մասը վերադարձվեց հայերին: Բացի այդ, Էրդողանը, Թուրքիայի կառավարության մնացած ղեկավարների համեմատ, ովքեր միշտ ընդգծված բացասական վերաբերմունք էին դրսևորում հայերի նկատմամբ, նման բան չի անում:

«Էրդողանն ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի, թեև նրա անվան շուրջ աղմկահարույց պատմություններ են պտտվում, ինչպես նաև երկրում ճնշում է գործադրվում խոսքի ազատության վրա», - ուրբաթ լրագրողներին ասաց Չաքրյանը:

Թուրքագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ ընտրողներին քիչ են անհանգստացնում այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը կամ համամարդկային արժեքները: «Նրանց հիմնականում հետաքրքրում է այն, որ իրենց աղջիկները կարողանան գլխաշորով դպրոց կամ համալսարան հաճախել, իսկ դպրոցներում իսլամ դասավանդվի: «Եթե էրդողանը նրանց այս ամենը տա, ապա նրանք էլ ոչնչի մասին չեն մտածի», - ասաց փորձագետը:

Համաձայնելով գործընկերոջ հետ՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Էրդողանը կարող է հաղթել, եթե ոչ առաջին, ապա հաստատ երկրորդ փուլում:

«Էրդողանը ունի այն, ինչով կարող է մասնակցել նախագահի ընտրությանը. նա կարող է ներկայացնել այն, ինչ խոստացել է անել և կատարել է այդ խոստումը», - ասաց նա:

Շաքարյանը կարծում է, որ թուրք ժողովուրդը հստակ գիտակցում է, որ նախկին կառավարության դեպքում երկրում կենսամակարդակը շատ ավելի ցածր էր, քան հիմա:

Իսկ ընդդիմությունը, նրա խոսքով, ընտրության նախաշեմին որևէ կառուցողական հայտարարություն չի անում՝ սահմանափակվելով միայն Էրդողանի քննադատությամբ:

Ինչպես նշել է փորձագետը, ընդդիմությունն ամեն դեպքում կարողացավ միավորվել և առաջադրել իր միասնական թեկնածուին՝ ի դեմս Էքմելեդին Իհսանօղլուի:

«Ընդդիմությունից միասնական թեկնածուի առաջադրումն արդեն նրա հաղթանակն է, քանի որ շատերը երկրում չէին հավատում, որ ընդդիմությունը կկարողանա միավորվել և միասնական թեկնածու առաջադրել», - ընդգծել է Շաքարյանը:

Թուրքիայում նախագահի ընտրություն կանցկացվի 2014թ.-ի օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ քանակությամբ քվե չստանա առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլը: Սա Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրություն է, ավելի վաղ նախագահին ընտրում էր խորհրդարանը:-0-

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: