484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները պատրաստ չեն Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ–ին. հարցում
14:13
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի բնակչության մոտ կեսը բացասաբար է վերաբերվում Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, վկայում են ICM Research գործակալության անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հունիսի 27–ին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, որի մաս են կազմում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Վրաստանը և Մոլդովան արդեն այդ փաստաթղթերը վավերացրել են, բոլոր երեք երկրները բարեփոխումներ են անցկացնում, որ համապատասխանեն Եվրամիության` ԵՄ–ի անդամ դառնալ ցանկացողներին ներկայացվող պահանջներին։

Երեք առաջատար եվրոպական երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ այդ պետությունների բնակիչները հիմնականում կասկածներ ունեն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ ընդունելու անհրաժեշտության հարցում։ Ամենից շատ ԵՄ–ի ընդլայնմանը պատրաստ չեն գերմանացիները։ «Կո՞ղմ եք, թե՞ դեմ այնպիսի ԵՄ–ի կազմում այնպիսի նոր անդամների ընդունմանը, ինչպես Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան» հարցին «կողմ եմ» ասել է հարցվածների միայն 1 տոկոսը։ Եվս 21 տոկոսը պատասխանել է` «ավելի շուտ, կողմ եմ», իսկ հարցվածների 71 տոկոսը բացասական պատասխան է տվել, նշվում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի համար անցկացված հարցման մեջ։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների հարցումների արդյունքները ցույց են տվել, որ այդ երկրներում Եվրամիության ընդլայնման հարցում լավատեսորեն տրամադրվածների թիվն ավելի է` երկու երկրներում «կողմ» է հարցվածների մոտ 38 տոկոսը։ Սակայն ավելի մեծ թվով հարցվածներ` ֆրանսիացիների 47 տոկոսը և Մեծ Բրիտանիայի բնակիչների 45 տոկոսը, կողմ չեն նախկին խորհրդային հանրապետությունների եվրաինտեգրմանը։ Որոշ թվով եվրոպացիներ չեն կողմնորոշվել իրենց դիրքորոշման հարցում` Գերմանիայում «դժվարացել է պատասխանել» հարցվածների մոտ 6 տոկոսը, Ֆրանսիայում` 15 տոկոսը, Մեծ Բրիտանիայում` 17 տոկոսը։

Հարցումներ է անցկացրել ICM Research ընկերությունը 2014 թվականի հուլիսի 11-24–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում` 16 տարեկանից բարձր 3007 մարդկանց շրջանում (1000 Մեծ Բրիտանիայում, 1006` Գերմանիայում, 1001` Ֆրանսիայում)։Ընտրանքը կատարվել է ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: