486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ն մտադիր չէ կենտրոնանալ Արևելյան Եվրոպայում համակազմի տեղակայման վրա. աղբյուր
12:26
25 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն գագաթնաժողովում մտադիր չէ կենտրոնանալ Արևելյան Եվրոպայում ռազմական համակազմի տեղակայման վրա, բայց պատրաստ է լրացուցիչ անձնակազմ և սարքավորումներ տեղակայել հրամանատարական կենտրոնում և լեհական Շչեցինում, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել դաշինքի ռազմական թևի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ բրիտանական Times–ը հայտնել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ–ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը մտադիր է խորհուրդ տալ զենք, զինամթերք և պարեն տեղակայել կենտրոնակայաններից մեկում` ՆԱՏՕ–ի զորքերը դրանով ապահովելու համար օպերացիոն անհրաժեշտության դեպքում։ Պարբերականի տեղեկացմամբ` այդ դերի համար կան մի քանի թեկնածուներ, բայց ամենահավանական տարբերակը լեհական Շչեցինում տեղակայված «Հյուսիս–հարավ» բազմազգ հրամանատարական կենտրոնն է։ Times–ը, մեկնաբանելով դաշինքի աղբյուրը, նշել է, որ Բրիդլավը ցանկանում է վերածել գոյություն ունեցող կենտրոնը լիարժեք կենտրոնակայանի, որը մշտապես պատրաստ է զորք ընդունել, եթե դրանք ներգրավվեն նրա անդամներից մեկի նկատմամբ ագրեսիային պատասխանելու համար։

ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հիշեցրել է, որ ՆԱՏՕ–ի անդամ պետությունների ղեկավարներն Ուելսում կայացած գագաթնաժողովում սեպտեմբերի սկզբին կքննարկեն դաշինքի մարտունակությունը հզորացնելու ծրագիրը։

««Հյուսիս–հարավ» բազմազգ հրամանատարական կենտրոնի հզորացման հնարավորությունը հավելյալ անձնակազմով և սարքավորումներով քայլերից մեկն է, որ պետք է քննարկվի։ Ուշադրության կենտրոնում կլինի ճգնաժամներին և սպառնալիքներին արձագանքելու ունակությունը, այլ ոչ թե Արևելյան Եվրոպայում ռազմական համակազմի մշտական տեղակայումը»,– ասել է զինվորականը։

Ըստ նրա` «այդ քայլերը զուտ պաշտպանական են» և պատասխանում են դաշինքի միջազգային պարտավորություններին։

Ներկայում Շչեցինի կենտրոնում կա 200 զինվոր և սպա։ Հրամանատարական կենտրոնը կայան է, որում ընդգրկված են զինծառայողներ Գերմանիայից, Դանիայից և Լեհաստանից։ Անհրաժեշտության դեպքում կայանի գործառույթները կարող են ակտիվացվել ամբողջ ծավալով, որպեսզի համակարգեն ռազմական ստորաբաժանումների գործողությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: