478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռեուվեն Ռիվլինը կդառնա Իսրայելի 10–րդ նախագահը
18:28
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելական պառլամենտարիզմի վետերան և «աջ» ճամբարի առաջնորդներից Ռեուվեն Ռիվլինը հինգշաբթի կստանձնի երկրի նախագահի պաշտոնը` փոխարինելով խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երդմնակալության արարողությունը կանցնի Երուսաղեմում` Քնեսեթի շենքում։ Արարողությունը որոշվել է կրճատել Գազայի հատվածի օպերացիայի պատճառով։

Որոշվել է կրճատել երդմնակալության առաջին մասը, խորհրդարանի շենքի մոտ գտնվող հրապարակում պատվո պահակախմբի մասնակցությամբ և ծաղկեպսակներ դնելով, և հանել երրորդ մասը` հանդիսավոր ընդունելությունը։ Գլխավոր փուլը` Քնեսեթի նիստերի դահլիճում, կանցնի ընդունված ձևաչափով։

Ռիվլինը երդում կտա, զինվորական երկու ռաբբիներ շոֆար կփչեն, և Քնեսեթի խոսնակը, արարողության համաձայն, կհռչակի. «Կեցցե Իսրայել պետության նախագահը»։ «Կեցցե»,– կկրկնեն հավաքվածները։

Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը կազմում է յոթ տարի։ Իսրայելում, որը պառլամենտական հանրապետություն է, նախագահն օժտված է ներկայացուցչական ֆունկցիաներով, իսկ իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: