478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հայ համայնքի ձայները նախագահական ընտրություններում կկիսվեն Դեմիրթաշի և Էրդողանի միջև. փորձագետ
17:03
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի հայ համայնքի քվեները նախագահական ընտրություններում կկիսվեն քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև, կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիայի հայկական համայնքն էական դեր չի խաղա նախագահական ընտրություններում։

«77 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի համար 50-60–հազարանոց հայկական համայնքի քվեները չեն կարող հաղթանակի լուրջ գործոն լինել»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա` Դեմիրթաշը հայկական համայնքի օժանդակությունն ապահովել է Հայոց ցեղասպանության թեմայով իր հայտարարություններով, որոնցում կոչ է անում Թուրքիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարած հանցագործությունը։

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա փորձագետը հիշեցրեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը և մի շարք հայկական ազդեցիկ կազմակերպություններ և հիմնադրամներ կապված են գործող իշխանությունների հետ։

Օգոստոսյան նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թեկնածությունը, ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Ազգային գործողության կուսակցությունն (ԱԳԿ) առաջադրել են միասնական թեկնածու Էքմելեդըն Իհսանօղլուին, իսկ քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունը որպես թեկնածու առաջադրել է Սելահաթին Դեմիրթաշին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: