478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը կարող է հաղթել Թուրքիայի օգոստոսյան նախագահական ընտրությունների առաջին փուլում. հայ փորձագետ
16:17
24 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարող է հաղթել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների արդեն առաջին փուլում, կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Օգոստոսյան նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թեկնածությունը, ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Ազգային գործողության կուսակցությունն (ԱԳԿ) առաջադրել են միասնական թեկնածու Էքմելեդըն Իհսանօղլուին, իսկ քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունը որպես թեկնածու առաջադրել է Սելահաթըն Դեմիրթաշին։

«Ակնհայտ է, որ ֆավորիտը Ռեջեփ Թայիպ Էրդողանն է, ում հետ կմրցի Իհսանօղլուն։ Դեմիրթաշին ես չեմ դիտարկում որպես լուրջ հավակնորդ, նրա թեկնածությունը խորհրդանշալան քայլ է` որպես քուրդ թեկնածու Թուրքիայի ընտրություններում»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ նույնիսկ եթե Էրդողանը չհաղթի առաջին փուլում, ապա երկրորդում նրա հաղթանակը, միևնույն է, ապահովված կլինի։

Փորձագետի խոսքով` Էրդողանի առաջատար լինելը նախագահական մրցավազքում բացատրվում է նրանով, որ նա ունի կայուն ընտրազանգված, որի շնորհիվ նրա վրա չեն ազդել վերջին ժամանակների խոշոր կոռուպցիոն սկանդալները։ Մյուս կողմից, նրա հիմնական մրցակից Իհսանօղլուն ծանոթ չէ լայն հասարակությանը, իսկ Դեմիրթաշի դեմ հանդես կգա նրա քուրդ լինելու հանգամանքը։

Պետրոսյանը միաժամանակ նշեց, որ Էրդողանն ամուր դիրքեր ունի քուրդ ընտրազանգվածի միջավայրում, և շատ քրդեր ընտրություններին քվեարկելու են հենց նրա օգտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: