480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանը հայտարարություն է տարածել Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ
10:52
23 Հուլիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն» և «Հայրենիք» խմբակցությունները
և «Արցախատուն» պատգամավորական խումբը նախօրեին հայտարարություն են տարածել Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման  կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

65-ամյա ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա հիմնականում բնակվում է Մոնակոյում: Ըստ հրատարակության տվյալների՝ ԱԴԾ-ի աշխատակիցները ինքնաթիռի սանդուղքների մոտ ձերբակալել են Հայրապետյանին՝ կասկածելով նրան անօրինական ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները վատնելու և օրինականացնելու մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, և նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար», - նշվում է փաստաթղթում:

ԼՂՀ խորհրդարանի խմբակցություններն առաջնորդվում են անմեղության կանխավարկածով և ձեռնպահ են մնում նաև քաղաքական գնահատականներից:

«Լինելով հայրենասեր մարդ` Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը», - նշվում է փաստաթղթում:

Խորհրդարանական խմբակցությունները կարծում են, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաև Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը:

«Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն, Լևոն Հայրապետյանը ազատության մեջ գտնվելով համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին», - նշվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ խորհրդարանի խմբակցությունները կատարվածը ընդունում են որպես ցավալի թյուրիմացություն և համոզված են, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լևոն Հայրապետյանի անմեղությունը:

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009 թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավոր է 3 տարի:

Ավելի վաղ դատարանն այս գործի շրջանակներում ձերբակալել էր «Բաշնեֆտի» 300 մլն ռուբլու բաժնետոմսերի փաթեթը:

Ակնկալվում է, որ հուլիսի 24-ին քննությունը Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։