486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինան կարող է խնդրել ԱՄՆ–ին, որ երկիրը ՆԱՏՕ–ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանա. Պորոշենկո
12:49
22 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան կարող է խնդրել ԱՄՆ–ին, որ երկիրը ՆԱՏՕ–ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանա, CNN հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պետության ղեկավարն ասել է, որ «անհրաժեշտ է օգտագործել բոլոր մեթոդներն» Ուկրաինայի իրավիճակը զսպելու համար։ «Եթե դրանում կօգնեն պատժամիջոցները, պետք է պատժամիջոցներ սահմանել։ Եթե ոչ, ապա հավանաբար մենք պետք է դիմենք ԱՄՆ կոնգրեսին, որ մեզ գլխավոր դաշնակցի կարգավիճակ տրամադրեն ՆԱՏՕ–ից դուրս»,– ասել է Պորոշենկոն։ Նա ավելացրել է, որ այս պահին նման կարգավիճակ ունեն Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Ֆիլիպինները։

Կիևի իշխանություններն ապրիլից Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են անցկացնում, որին մասնակցում է կանոնավոր բանակը, կիրառվում է ծանր զրահատեխնիկա, հրետանի և մարտական ավիացիա։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հռչակվել են «ժողովրդական հանրապետություններ», որոնք մայիսի 11–ի հանրաքվեներից հետո իրենց ինքնիշխան պետություն են հայտարարել։ Մոսկվայում այդ օպերացիան համարում են «պատժիչ» և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Այժմ այդ տարածքներում ուկրաինացի ուժայինների հատուկ օպերացիայի ակտիվ փուլն է, խստացել են մարտերը սահմանի մոտ։

Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՆԱՏՕ–ն մի շարք միջոցներ էր ձեռնարկել, որոնք դաշինքը բացատրում է դաշնակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Ուժեղացվել էին Մերձբալթյան երկրների օդային պահակախմբի առաքելությունները, ռադիոլոկացիան սարքավորումներով ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ են իրականացնում Լեհաստանի և Ռումինիայի տարածքի վրայով, ՆԱՏՕ–ի լրացուցիչ նավեր են մտել Բալթյան և Միջերկրական ծովեր։ Բացի այդ, դաշինքը հայտարարել է, որ ավելացնում է անձնակազմի մշտական ներկայությունը, ընդլայնում զորավարժությունների ծրագիրը, ուժեղացնում է վաղ իրազեկման համակարգն ու արագ արձագանքման հնարավորությունները։ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ–ի ռազմական աննախադեպ ակտիվություն է նկատվում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: