484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին» ծրագրի շնորհանդեսը
19:48
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի է ունեցել «Աջակցության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին» ծրագրի շնորհանդեսը: Ինչպես նշեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, ծրագրի շրջանակներում քննարկվում են այնպիսի նախագծեր, որոնք նպաստում են Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների ամրապնդմանը:

««Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում կոնսորցիումը Հայաստանի և Թուրքիայի ութ ՀԿ-ների շրջանում դրամաշնորհի տրամադրման մրցույթ է հայտարարում», - ծրագիրը ներկայացնելիս ասաց Կարապետյանը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200 հազար եվրո, մեկ նախագծի իրականացման համար մոտ 20 անձանց կամ կազմակերպությունների նախատեսվում է 5-30 հազար եվրոյի դրամաշնորհ տրամադրել: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում:

Կարապետյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը, մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանը, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանը, մշակութային և կրթական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը:

«Ծրագրի հիմնաքարերից մեկը երկխոսության գործընթացում նոր մասնակիցների ներգրավումն է: Այս նպատակով կոնսորցիումը դրամաշնորհային աջակցության ծրագիր է մշակել, որի շրջանակներում ֆիզիկական անձինք և կազմակերպությունները հնարավորություն կստանան առաջարկել և իրականացնել սեփական գաղափարները ԵՄ-ի նյութական աջակցությամբ», - ասաց Կարապետյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսմանը խոչընդոտող խնդիրներն են միմյանց մասին տեղեկատվության պակասը, փակ սահմանները, անվստահությունը:

«ԵՄ-ն շահագրգռված է այս երկու երկրների միջև երկխոսության հաստատման գործում, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, և, վերջապես, այս երկու երկրների հաշտեցմանը: Այս ծրագիրը տրամադրում է բազմամակարդակ, տարբեր ուղղություններով երկխոսություն երկու հասարակությունների միջև, նպաստում է կապերի հաստատմանը անհատական և հասարակական մակարդակում», - ասաց Հրիստեան:

Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը 2014 թ.-ի սեպտեմբերի 15-ն է: Արդյունքները կհրապարակվեն 2014 թ.-ի հոկտեմբերին: Նախագծերի իրականացումը կսկսվի 2014 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2015 թ.-ի ապրիլի 30-ին: Ծրագրի և հայտերի ներկայացման ընթացակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել  www.armenia-turkey.net կայքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։