480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային օպերացիա է սկսել Գազայի հատվածում
11:05
18 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գրոհ է սկսել Գազայի հատվածում, որի նպատակը համատեղ սահմանում պաղեստինցի գրոհայինների փորած թունելների ոչնչացումն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով զինվորական հրամանատարությանը և երկրի քաղաքական ղեկավարությանը։

Զորքը ցամաքային փուլին է անցել «Անսասան ժայռ» օպերացիայի մեկնարկից 10 օր անց, որը մինչ օրս սահմանափակվում էր օդից և ծովից արձակվող հեռահար հարվածներով։ «Վարչապետ Բենյամին Նետանյահուն և պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հրահանգել են ցամաքային զորքեր մտցնել Գազայի հատված ահաբեկիչների թունելները հարվածելու նպատակով»,– ՌԻԱ Նովոստիին է ասել Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը։

250 մետր երկարություն ունեցող թունելներից մեկն օգտագործվել է նախորդ գիշեր մոտ տասնհինգ գրոհայինների`Իսրայել ներթափանցելու համար։ Խումբը, որի նպատակը, ենթադրաբար, սահմանամերձ իսրայելական գյուղն էր, ժամանակին նկատվել է, գրոհվել և ստիպված է եղել ցրվել։

«Մեր նպատակը ՀԱՄԱՍ շարժման թունելներն են, որոնք թույլ են տալիս գրոհայիններն Իսրայել ներթափանցել ահաբեկություններ կատարելու նպատակով»,– հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Ցամաքային փուլի»` զինծառայողների և քաղաքական գործիչների նշած  շրջանակները կարող են մատնանշել, որ ցամաքային զորքերը կգործեն սահմանամերձ հատվածում` չխորանալով Գազայի հատված, որտեղ 300 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է ավելի քան 1.7 մլն մարդ։

«Այս փուլում «Անսասան ժայռ» օպերացիան... նախատեսում է տարբեր տեսակի զորքերի ` ներառյալ հետևազորային, զրահատանկային, ինժեներային, հրետանային և հետախուզական մասերի միջև սերտ համակարգում ռազմաօդային և ռազմածովային ուժերի, ինչպես նաև Անվտանգության ընդհանուր ծառայության և հետախուզական այլ մարմինների օժանդակությամբ»,– ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Զինվորականները խոստանում են «աննախադեպ ջանքեր» գործադրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։ Վերջին անգամ Իսրայելը Գազայի հատված ցամաքային զորք էր մտցրել 2008-2009 թվականների ձմռանը, երբ ավելի քան հազար պաղեստինցիներ էին զոհվել։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։