480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Լավրովը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու Օբամայի կոչի մասին. Տխուր է նման մոտեցում տեսնել
11:20
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օբաման երեքշաբթի կոչ է արել ԵՄ երկրների դեսպաններին` կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ: Նրա խոսքերով՝ եթե ԵՄ առաջնորդները հրաժարվեն նոր պատժամիջոցներ մտցնելուց, ապա Սպիտակ տունը պատրաստ է միայնակ գործել: ԶԼՄ-ների տվյալներով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն տնտեսությանն ու պաշտպանական հատվածին:

«Տխուր է, որ գերտերության նախագահը համաշխարհային գործերի նկատմամբ նման մոտեցում ունի», - երեքշաբթի ասել է Լավրովը լրագրողներին:

«Նշեմ, որ ԲՌԻԿՍ-ի բոլոր առաջնորդներն ընդգծել են, որ դատապարտելով համաշխարհային քաղաքականության մեջ միակողմանի գործողությունները՝ նրանք չեն փնտրում առճակատումներ, այլ հակառակը՝ կողմ են, որպեսզի մենք կոլեկտիվ կերպով աշխատենք, բոլոր գերտերությունների մասնակցությամբ փորձենք տարբեր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնել», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Այս կապակցությամբ Լավրովը հիշեցրեց Պուտինի խոսքերը, ով ԲՌԻԿՍ-ի առաջնորդների նեղ կազմով հանդիպման ժամանակ խոսել է սիրիական խնդրի լուծման դրական փորձի մասին: «Այնպես որ հարկավոր է ամեն ինչին փիլիսոփայորեն վերաբերվել, սակայն մենք միակողմանի գործողություններին և զգացմունքներին հակադրում ենք բանականությունն ու պրագմատիզմը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։