484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԲՌԻԿՍ-ի առաջնորդները Իրանի, Սիրիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուրջ ընդհանուր դիրքորոշում են ձևավորել
10:49
16 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հայտարարել են, որ Իրանն իրավունքի ունի խաղաղ ատոմ մշակել, կոչ են արել Սիրիայում անհապաղ հաշտության գալ, դատապարտել են պաղեստինական տարածքներում իսրայելական բնակավայրերի անօրինական շինարարությունը և մտահոգություն են հայտնել Աֆրիկայում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման դիրքորոշումներ են ձևակերպվել համատեղ հռչակագրում, որն ընդունվել է երեքշաբթի Բրազիլիայի Ֆորտալեզե քաղաքում տեղի ունեցած ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ:

ԲՌԻԿՍ-ը ողջունել է Իրանի և միջազգային «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև ընթացող բանակցությունների դրական արդյունքները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, կառույցը հույս ունի, որ հարցի երկարաժամկետ լուծում կգտնվի: «Մենք ընդունում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում Իրանի անբաժանելի իրավունքը՝ այդ երկրի միջազգային պարտավորությունների համաձայն», - նշվում է հռչակագրում:

Բացի այդ, ԲՌԻԿՍ-ն աջակցել է համաժողովի շուտափույթ անցկացմանը` նվիրված  Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման, այդ թվում նաև միջուկային զենքից ազատ գոտու ձևավորմանը:
ԲՌԻԿՍ-ը դատապարտել է պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի անօրինական շինարարությունը և կոչ է արել արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ 1967 թ.—ի սահմանների համաձայն երկու պետությունների ստեղծմամբ: ԲՌԻԿՍ-ը նաև ողջունել է Պաղեստինում ազգային միասնության կառավարության ստեղծումը: Հռչակագրում անդրադարձ կա նաև Սիրիական հակամարտությանը:

Հինգ առաջնորդները մտահոգություն են հայտնել նաև Մալիում, ԿԱՀ-ում, Հարավային Սուդանում ընթացող հակամարտությունների և Նիգերիայում դպրոցականների առևանգման կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։