486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Անկախանալու դեպքում Կատալոնիան կվճարի Իսպանիայի պարտքի մի մասը. ԶԼՄ
19:50
14 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կատալոնիայի իշխանությունը երկուշաբթի տնտեսական քաղաքականության մի շարք նախագծեր է ներկայացրել, որոնք կիրականացվեն Իսպանիայից անկախանալու դեպքում, և այդ նախագծերից մեկի համաձայն` Կատալոնիան պատրաստվում է մարել ազգային պարտքի մի մասը, հայտնում է Pais թերթը։

Կատալոնիայում 2014 թվականի նոյեմբերի 9–ին անկախության հանրաքվե է անցկացվելու, որն իսպանական իշխանությունները ոչ լեգիտիմ են համարում։ Ազգային անցումային խորհուրդն (CATN) առաջարկել է, որ անկախացման դեպքում Կատալոնիան իր վրա վերցնի Իսպանիայի ազգային պարտքի պարտավորությունների մի մասը։

«Ենթադրվում է, որ Կատալոնիան կստանձնի պարտքի մի մասի վճարումն այն դեպքում, եթե փոխհատուցում ստանա համամասնական չափով ակտիվների փոխանցման տեսքով»,– երկուշաբթի հայտնել է CATN նախագահ Կարլես Վիվեր Պի–Սունիերը (Carles Viver Pi-Sunyer), հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ նախագծում չի խոսվում պետպարտքի որևէ հատվածի, ակտիվների որևէ ծավալի մասին, որևէ փոխհատուցում չի սպասվում։ Փաստաթղթի հեղինակների խոսքով` դա կորոշվի Կատալոնիայի և Իսպանիայի կառավարությունների բանակցությունների արդյունքում։ Միաժամանակ ենթադրվում է, որ հաշվի կառնեն Կատալոնիայի բնակչության տոկոսային հարաբերակցությունն Իսպանիայի բնակչության նկատմամբ և ինքնավարության բաժնեմասն ազգային ՀՆԱ–ում։ Կատալոնիայի բնակչությունը կազմում է երկրի բնակչության 16 տոկոսը, միաժամանակ արտադրում է ՀՆԱ 23 տոկոսը։

Իսպանիայի ընդհանուր արտաքին պարտքը գերազանցում է 2.2 տրիլիոն դոլարը։ Իսպանիայի Կենտրոնական բանկի (Banco de España) տվյալներով, իսպանական մարզերի շարքում ամենախոշոր «պարտապաններն» են Կատալոնիան, Վալենսիան և Մադրիդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: