484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Վեցնյակն» ու Իրանը միջուկային ծրագրի որոշ հարցերի շուրջ առաջխաղացում են արձանագրել. Զարիֆ
11:52
14 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Վիեննայում Թեհրանի հետ «վեցնյակի» հանդիպման ժամանակ չի հաջողվել լուրջ առաջընթաց արձանագրել, սակայն կողմերն առանձին հարցերի շուրջ առաջխաղացում են գրանցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի Վիեննայում տեղի են ունեցել Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան) խորհրդատվությունները, որոնք կոչված են արագացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակումը:

«Մենք փորձել ենք դիրքորոշումները մերձեցնելու միջոցներ և հնարավորություններ գտնել, նվազեցնել հակասությունները, պարտադիր չէ փոխզիջում գտնել, սակայն հարկավոր է խնդիրների քննարկման նոր միջոցներ որոնել», - ասել է Զարիֆը:

«Կարծում եմ, որ մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել: Ոչ մի խնդիր չենք լուծել, սակայն առաջ ենք անցել մի շարք լուրջ թերիմացությունների վերացման գործում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Զարիֆի խոսքերով՝ «Վիեննայում իրենց ներկայությամբ կողմերը ցուցադրեցին, որ ցանկանում են առաջ ընթանալ»: «Այժմ այդ ցանկությունը պետք է վերափոխվի կոնկրետ գործողությունների», - ասել է Զարիֆը:

Ժնևում 2013 թ.-ի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թեհրանն ու «վեցնյակը» պետք է մինչև հուլիսի 20-ը իրանական միջուկային խաղաղ ծրագրի երաշխիքների մասին համաձայնագիր մշակեն՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման փոխարեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: