482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահ դառնալու դեպքում Էրդողանը մտադիր է Թուրքիայի նոր սահմանադրության նախագիծ մշակել
19:58
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահի հիմնական խնդիրներից մեկը կդառնա նոր սահմանադրության նախագծի մշակումը, ուրբաթ Ստամբուլում նախընտրական ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նոր Թուրքիայում մեր օրակարգում կներառենք նոր սահմանադրության ստեղծումը: Թուրքիան իր պատմության մեջ բազմաթիվ սահմանադրություններ է ունեցել: Սակայն դրանց մեծամասնությունը, որպես կանոն, համապատասխանում էր իշխող կուսակցության շահերին: Բազմաթիվ խնդիրների հիմքում մեծ դեր ունեն սահմանադրության սխալ դրույթները: Պետք է լինի այնպիսի սահմանադրություն, որը մեր քաղաքացիներին կապահովի պաշտպանվածության, հանգստության, վստահության զգացմունք, կպաշտպանի, կտա բոլոր հարցերի պատասխանները: Սրանք նոր սահմանադրության պարտադիր պայմաններն են», - հայտարարել է նա:

Էրդողանի խոսքով՝ նախագահի պաշտոնում նա նախատեսում է ստեղծել մի պետություն, որի դեպքում ոչ ոք իրեն ճնշված չի զգա:

Ուրբաթ Resmi Gazete կառավարական ազդագրում հրապարակվել է Թուրքիայի նախագահի ընտրության թեկնածուների վերջնական ցուցակը, որում ներառվել են Էքմելեդին Մեհմեդ Իհսանօղլուն, Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Սելահաթին Դեմիրթաշը: Նույն օրը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Թուրքիայի նախագահի ընտրության առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (50 տոկոս + 1 ձայն): Եթե առաջին փուլում չհաջողվի անհրաժեշտ քանակի քվեներ ստանալ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Սա Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունն է: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: