482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Փարիզը կձեռնարկի բոլոր քայլերը Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կազմակերպելու համար` կողմերի պատրաստակամության դեպքում. դեսպան
14:48
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենի/. Փարիզը կձեռնարկի բոլոր քայլերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու համար` կողմերի պատրաստակամության դեպքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն։

«Նրանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն կհայտնեն հանդիպում կազմակերպելու համար, բնականաբար, Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի այն կազմակերպելու համար»,– ասաց Ռենոն Ֆրանսիայի ազգային տոնի` հուլիսի 14–ին նշվող Բաստիլի գրավման օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-13–ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։

«Մյուս կողմից նախագահը կոչ արեց հակամարտող կողմերին զբաղեցնել այնպիսի դիրք, որը թույլ կտա համաձայնության գալ։ Հենց այդ համատեքստում նախագահը հանդիպում կազմակերպելու ցանկություն է հայտնել։ Բնականաբար, այդ հայտարարությունն արվել է` հաշվի առնելով այն, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է»,– նշեց Ռենոն։
Ըստ նրա` Օլանդի առաջարկությունը բազմաթիվ երկրների և կազմակերպությունների աջակցությունն է ստացել։

«Ֆրանսիայի նախագահի գաղափարին սատարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները»,– ընդգծեց դեսպանը։

Նա ավելացրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը հայտնի Մադրիդյան սկզբունքներն են։

«Այն ունի 3 կետ, և դրանցից մեկի համաձայն` հարկ է զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Սկսած 2009 թվականից` համանախագահ երկրների բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, և հաշվի առնելով այդ կետի կարևորությունը` Ֆրանսիան բազմիցս կոչ է արել երկու կողմերին խուսափել շփման գծում իրավիճակի սրումից»,– նշեց Ռենոն։

Պատասխանելով այն հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները միշտ հանդես են գալիս երկու կողմերին ուղղված կոչերով, մինչդեռ ակնհայտ է, թե կողմերից կոնկրետ որն է խախտում հրադադարի ռեժիմը, Ռենոն նշեց, որ դիվանագիտությունն ունի սեփական կանոնները։

«Սահմանվել են խաղի կանոններ, որոնք ընդունել են բոլոր երկրները և այդ թվում` ԵԱՀԿ–ն։ Ես հասկանում եմ հարցը, բայց դիվանագիտության կանոնները ԶԼՄ–ների կանոնները չեն»,– ընդգծեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: