486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իրաքը տեղեկացրել է ՄԱԿ-ին, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ուրան են գողացել երկրի հյուսիսում գտնվող լաբորատորիայից
10:48
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրաքի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ին, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները երկրի հյուսիսում գտնվող լաբորատորիայից ուրան են գողացել և կոչ են արել Համաշխարհային կազմակերպությանը «կանխել ուրանի կիրառումից բխող սպառնալիքը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ին առընթեր Իրաքի դեսպան Մոհամեդ Ալի ալ Հակիմի նամակում, ծայրահեղականները գողացել են մոտ 40 կգ ուրանային միացություն, որոնք պահվում էին Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքում: «Ահաբեկչական խմբավորումները գողացել են միջուկային նյութերն այն օբյեկտներից, որոնք դուրս են եկել իշխանությունների վերահսկողությունից», - տեղեկացվում է ալ-Հակիմի նամակում:

Դիվանագետն ավելացրել է, որ նմանատիպ նյութերը «կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար»: Ալ Հակիմի կարծիքով՝ չի բացառվում, որ գողացված միջուկային նյութերը կարող են անօրինական ճանապարհով դուրս բերվել երկրից: ԱՄՆ-ի կառավարության աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին, գործակալությանը տեղեկացրել է, որ գրոհայինների կողմից գողացված ուրանն, ամենայն հավանականությամբ, հարստացված չէ, այդ պատճառով այն հազիվ թե կարողանա օգտագործվել միջուկային զենք պատրաստելու համար:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) սունիթական խմբավորումը, որը մինչև վերջերս պատերազմում էր Սիրիայում, հունիսին գլխավորել է Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում կազմակերպված հարձակումը: ԻԼԻՊ-ին միացել են Իրաքի սունիները, Սադամ Հուսեյնի նախկին բանակի զինվորականները, մանր ահաբեկչական խմբավորումներ: Վերջին երեք շաբաթում ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Իրաքի միանգամից մի քանի քաղաք, ինչպես նաև` Սիրիայի և Հորդանանի սահմանի մոտ գտնվող տարածքները:

Հունիսի 29-ին, ԻԼԻՊ-ը հայտարարեց, որ իր վերահսկողության տակ գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքներում իսլամական խալիֆայություն է ստեղծում: Խալիֆ է ճանաչվել գրոհայինների առաջնորդ Աբդալլա Իբրահիմ աս Սամարային, ով հայտնի է նաև որպես Աբու Բաքր ալ-Բագդադի:  Խմբավորումը նաև փոխել է անվանումը՝ դառնալով «Իսլամական պետություն»: Ինքնահռչակ խալիֆայությունն այժմ տարածվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքից մինչև Իրաքի արևելքում գտնվող Դիյալա գավառը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: