483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՕԵԿ-ի առաջնորդն առաջարկում է Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալների թիմ` արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար
14:10
09 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հարկավոր է պատրաստված թիմ ստեղծել, որը կկարողանա լուծել երկրի առջև կանգնած արտաքին քաղաքական խնդիրները, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: 

Նա նշել է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունում գրանցվող զարգացումներն անհանգստություն են առաջացնում, ընդ որում դա վերաբերում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ ծրագրերի իրականացմանը:

«Մեր երկրում հարկավոր է ստեղծել պատրաստված, ագրեսիվ և կրթված թիմ, որը կկարողանա իսկապես բանակցություններ վարել մի կողմից ԵՄ-ի, մյուս կողմից Եվրասիական միության հետ մեր քաղաքական օրակարգի առաջնահերթություններն առաջ տանելու համար», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բաղդասարյանը:

Ընդդիմություն անցած կուսակցության առաջնորդն ավելացրել է, որ ուժի այս երկու կենտրոնները Հայաստանին առաջարկում են տարբեր արժեհամակարգեր, և համադրության ճկուն քաղաքականության օգնությամբ հարկավոր է հարմարեցնել դրանք հայկական շահերին:

2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը 2013 թ.–ի նոյեմբերին կայացած «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ:

Ապրիլի 28-ին պաշտոնապես հայտարարվեց, որ ՕԵԿ-ը ընդդիմություն է դառնում: Դրանից երեք օր առաջ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հեռացավ ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, իսկ ապրիլի 16-ին նրա գլխավոր քաղաքական ուժի քաղխորհուրդը որոշում ընդունեց իշխող կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալու մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: