484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Աբխազահայերն առաջարկում են քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը
19:09
08 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աբխազիայի հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ առաջարկել է լայն հասարակական քննարկում սկսել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության հարցի շուրջ, նշվում է դիմումի մեջ, որը ստորագրել են հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանի ասպետ Կարապետ Կարագոզյանն ու չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրոմյանը:

Դիմումի մեջ նշվում է, որ Հարավային Կովկասի տարածքում աճող դինամիկայով շարունակում են զարգանալ եվրասիական ինտեգրման գործընթացները: Մայիսին ամենակարճ ժամկետներում Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին է հայտարարել Հայաստանը:

«Մենք համոզված ենք, որ այս քայլը էական շահ կբերի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ Մաքսային միության բոլոր մասնակից-պետություններին: Մենք նաև ջերմորեն ողջունում ենք Հայաստանի որոշումը, քանի որ եվրասիական ինտեգրման «անդրկովկասյան վեկտորի» ամրապնդումը բարձրացնում է այդ ինտեգրացիոն կառույցներում որպես ինքնավար պետություն` Աբխազիայի ներգրավման հնարավորությունները», - նշվում է դիմումի մեջ, որը հրապարակվել է Ապսնիպրեսի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիմումի հեղինակները կարծում են, որ Աբխազիան կարող է նպաստել Կովկասում և Անդրկովկասում տնտեսական ինտեգրման գործընթացներին և դառնալ այդ գործընթացների ակտիվ մասնակիցը:

Այս կապակցությամբ փաստաթղթի հեղինակները կոչ են անում վերադառնալ Անդրկովկասի նախկին երկաթուղու վրաց-աբխազական հատվածի բացման հարցի քննարկմանը, որը, նրանց կարծիքով, թույլ կտար արտահանման համար նախատեսված հայկական ապրանքները տեղափոխել Ռուսաստան օպտիմալ ճանապարհով, իսկ Ռուսաստանն իր հերթին Կովկասի և Մերձավոր ու Միջին Արևելքի պետությունների հետ կայուն տրանսպորտային միջանցք կունաներ:

Խորհրդային ժամանակներում Անդրկովկասի երկաթուղու աբխազական հատվածով անցնում էր 24 զույգ բեռնատար գնացք և 14 զույգ ուղևորատար գնացք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։