484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ խոսնակն ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը
18:46
08 Հուլիսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Միշել Ամիելի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Ղուլյանը նշել է, որ 20 օր առաջ Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Փարիզում Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի հետ հանդիպման ժամանակ որպես  համագործակցության զարգացման լուրջ հեռանկար է դիտարկել դեռևս 2013թ. հունիսին ֆրանսիայի Լե Պեն-Միրաբո և ԼՂՀ Մարտունի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիայի ունեցած կարևոր դերակատարությունը` հավելելով, որ նման բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը նույնպես կոչված են նպաստելու վերջնական խաղաղության հաստատմանը:

Ֆրանսիայի Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միշել Ամիելն, անդրադառնալով երկու քաղաքների հետագա համագործակցությանը, մասնավորապես նշել է, որ կարևորը ոչ թե երկրի տարածքային չափերն ու բնակչության թվաքանակն է, այլ Արցախի ժողովրդի հավատն ապագայի հանդեպ:

«Ֆրանսիան` որպես մարդու իրավունքների ու ազատության գաղափարների ծննդավայր, առավել մեծ պարտավորություններ ունի  հենց դրանց քարոզման ու պաշտպանության գործում», - ասել է Ամիելը:

Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում հետագա համագործակցության մի շարք հարցեր:

Աշոտ Ղուլյանը խորհրդարանի պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու համայնքների միջև հարաբերությունների ամրապնդմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։