480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի` ԵՏՄ–ին ինտեգրվելու գործընթացի ակտիվացումը կսկսվի աշնանը. փորձագետ
14:19
08 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացների ակտիվացումը սպասվում է աշնանը` ամառային լռությունից հետո, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Գործնականորեն, Հայաստանի միացման հարցում որոշակի առաջխաղացում կլինի արդեն աշնանը, և այն հավանականությունը, որ 2015 թվականի հունվարի 1–ից Հայաստանը կդառնա այդ կազմակերպության լիարժեք անդամ, բավականին մեծ է»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մինասյանը։

Նրա խոսքով` միաժամանակ, արդեն այս տարվա հոկտեմբեր–նոյեմբերին կարելի է նաև սպասել, որ հարաբերությունների նոր գործընթացներ կլինեն Հայաստանի և Եվրամիության միջև ։ «Այդ ժամանակ մենք կունենանք ԵՏՄ–ին Հայաստանի միացման վերջնական ժամկետները, և դա Հայաստանին հնարավորություն կտա ավելի հստակ ներկայացնել այն սահմաններն ու սահմանափակումները, որոնք Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման դեպքում»,– ասաց Մինասյանը։

Բացի այդ, ըստ նրա, այդ ժամանակ Բրյուսելում կձևավորվի Եվրահանձնաժողովի նոր կազմը, և եվրոպական քաղաքականության ձևավորման բոլոր որոշումները ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային տարածքի այլ երկրների նկատմամբ կսկսեն ընդունվել արդեն հոկտեմբեր–նոյեմբերին։ Փորձագետի կարծիքով, մինչև այդ ժամանակը Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերություններն ավելի կհստակեցվեն։

Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ ներկա իրողությունում չարժե վերադառնալ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակի այն կետին, որ եղել է մինչև 2013 թվականի սեպտեմբեր 3–ը։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` 2013 թվականի սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։

Եվրասիական բարձրագույն տնտեսական միության ընդլայնված նիստում Աստանայում մայիսի 29–ին Հայաստանի նախագահը հայտնել է, որ Երևանը մտադիր է միանալ ԵՏՄ–ին մինչև հունիսի 15–ը։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել։

Հուլիսի 1–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում, հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ կդառնա արդեն շատ մոտ ժամանակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: