482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռասմուսենը հերքել է սեփական խոսքն այն մասին, թե ՆԱՏՕ–ի գործողություններն ուղղված են Ռուսաստանի դեմ
11:41
08 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հերքել է սեփական արտահայտություններն այն մասին, թե դաշինքի հավաքական  պաշտպանության համակարգի հզորացումը պատասխան է Ռուսաստանի քաղաքականությանը։

Ավելի վաղ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի հավաքական պաշտպանության ամրապնդմանն ուղղված կողմնորոշումը ՌԴ–ի դեմ ձեռնարկվող մի շարք քայլերի մի մասն է։ «Որպես ռուսական ագրեսիայի պատասխան` մեր արևելյան սահմանների բոլոր 28 անդամ պետությունները ստանձնել են մեր հավաքական անվտանգության ուժեղացման պարտավորություններ»,– ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի ուշ, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե Ռուսաստանին հակառակորդի կերպար տալն ուղղվա՞ծ է ՆԱՏՕ–ի վերածնմանը, Ռասմուսենը հերքել է Ռուսաստանին «պատասխան տալու» մտադրության մասին իր խոսքերը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անհրաժեշտություն չկա զարգացնել կամ Ռուսաստանի որոշակի կերպար ստեղծել մեր դաշինքի վերածնման համար։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, թե ինչի համար է ՆԱՏՕ–ն։ Վերջին ավելի քան քսան տարիներին մենք շատ բան ենք արել Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության համար»,– ասել է Ռասմուսենը ՌԻԱ Նովոստիին։

Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ ՆԱՏՕ–ն մի շարք քայլեր է ընդունել, որոնք դաշինքը բացատրում է դաշնակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Ուժեղացվել են Մերձբալթյան երկրների օդային պահակախմբերի առաքելությունները, ռադիոլոկացիոն սարքավորումներով ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ են կատարում Լեհաստանի և Ռումինիայի տարածքի վրայով, ՆԱՏՕ–ի նավեր են տարվել Բալթիկ և Միջերկրական ծովեր։ Բացի այդ, դաշինքը հայտարարել է անձնակազմի մշտական ներկայության, զորավարժությունների ծրագրի ընդլայնման, վաղ իրազեկման և արձագանքման հնարավորությունների ուժեղացման համակարգի ամրապնդման մասին։ Ռուսաստանն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ–ի ռազմական աննախադեպ ակտիվության աճի մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։