478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ երկրում միջուկային ծրագրի համար անհրաժեշտ է 190 հազար ցենտրիֆուգ
11:16
08 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, որ միջուկային ծրագրի իրականացման համար Թեհրանին անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 190 հազար ցենտրիֆուգ, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Ավելի վաղ Իրանը պաշտոնապես պնդում էր, որ իր միջուկային ծրագրին անհրաժեշտ է 50 հազար ցենտրիֆուգ։ Այժմ Իրանն ունի 19 հազար ցենտրիֆուգ, որոնցից գործում են միայն 10 հազարը։ Միաժամանակ, արևմտյան տերությունները պնդում են, որ դրանք պետք է ընդամենը մի քանի հազար լինեն։

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների` հուլիսի 2–ին սկսված վեցերորդ ռաունդի սկզբում ԶԼՄ–ները, հղում անելով արևմտյան պատվիրակություններում առկա աղբյուրներին, հայտնել են, որ Իսլամական հանրապետությունը փակ դռների հետևում նշել է ցենտրիֆուգների քանակի վերաբերյալ իր պահանջները նվազեցնելու պատրաստակամությունը, բայց դա բավարար չէ բանակցություններում արևմտյան գործընկերների ակնկալիքները բավարարելու համար։

«Նրանք ցանկանում են, որ մենք համաձայնենք 10 հազար առանձին աշխատանքային բլոկների, ինչը համարժեք է հին տեսակի 10 հազար ցենտրիֆուգի, որոնք մենք արդեն ունենք։ Մեր պաշտոնյաներն ասում են, որ մեզ պետք է 190 հազար ցենտրիֆուգ։ Հնարավոր է` ոչ այսօր, բայց երկու կամ հինգ տարի անց դա անհրաժեշտ լինի երկրի համար»,– գործակալությունը մեջբերում է Համենեիի հայտարարությունը, որը նա հրապարակել է իր վեբկայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վիեննայում կայացած բանակցություններում Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչները ձգտում են մինչև հուլիսի 20–ը հասնել իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքների վերաբերյալ պայմանավորվածությունների` երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար ամբողջովին հանելու դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: