484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն չի բացառում անկախ Քրդստանի ստեղծման հնարավորությունը. Բոգդանով
15:07
07 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան չի բացառում անկախ Քրդստանի և Մերձավոր Արևելքում այլ նոր սուբյեկտների ստեղծման հնարավորությունը, եթե ահաբեկիչների գործողությունները հանգեցնեն Իրաքի փլուզման, սակայն կողմ է նրա ամբողջականությանը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մեր կարծիքով՝ Իրաքը եղել և մնում է միասնական պետություն, որն ունի սահմանադրություն, ըստ որի էլ երկիրը պետք է ապրի: Դա վերաբերում է նաև Իրաքի պետության կազմում քրդական ինքնավար մարզի գտնվելուն: Հարկավոր է հարգել Իրաքի ինքնիշխանությունը, այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու սահմանադրությունը», - նշել է ռուս դիվանագետը:

«Այլ հարց է, եթե տեղի ունենան կենտրոնախույս գործընթացներ, և ահաբեկիչների հարվածների ու նրանց հեռու գնացող ծրագրերի հետևանքով տեղի ունենա ոչ միայն Իրաքի, այլ նաև այլ երկրների մասնատում և այլ նոր պետական կազմավորումների  ստեղծում, որոնք հիմնված են կրոնական-իսլամական ծայրահեղականության շատ ագրեսիվ փիլիսոփայության և գաղափարախոսության վրա: Այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է, այդ թվում նաև՝ նոր կազմավորումների ստեղծում, որոնք հիմնված են կրոնական-գաղափարախոսական պատկերացումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այդ տարածքի այս կամ այն շրջանների բնակչության էթնիկ-դավանաբանական պատկանելության վրա», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում անկախության հանրաքվե անցկացնելու մասին իրաքցի քրդերի ծրագրերին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) սունիթական խմբավորումը, որը մինչև վերջերս պատերազմում էր Սիրիայում, հունիսին գլխավորել է Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում կազմակերպված հարձակումը: ԻԼԻՊ-ին միացել են Իրաքի սունիները, Սադամ Հուսեյնի նախկին բանակի զինվորականները, մանր ահաբեկչական խմբավորումներ:
Վերջին երեք շաբաթում ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Իրաքի միանգամից մի քանի քաղաք, ինչպես նաև Սիրիայի և Հորդանանի սահմանի մոտ գտնվող տարածքները: Կիրակի՝ հունիսի 29-ին, ԻԼԻՊ-ը հայտարարեց իսլամական խալիֆայության ստեղծման մասին և կոչ արեց ողջ աշխարհի ջիհադիստներին հավատարմության երդում տալ: Խմբավորումը նաև փոխել է անվանումը՝ դառնալով «Իսլամական պետություն»: Հարցազրույցի ամբողջական տեքստը կարելի է ընթերցել ria.ru կայքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։