478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանի համար ավելի հեշտ է բացել Հայաստանի հետ սահմանը, քան վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. թուրքագետ
14:46
07 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի համար այսօր ավելի հեշտ է բացել Հայաստանի հետ սահմանը, քան վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Սահման բացելն ավելի հեշտ է, քանի որ դա թույլ է տալիս ցանկացած առիթով կրկին փակել այն որոշ ժամանակ անց, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ողջ աղմուկն արդեն հետևում կլինի», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց թուրքագետը:

Մեկնաբանելով այս տարվա սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը բացելու մասին Թուրքիայի իշխանությունների մտադրության վերաբերյալ «Taraf» թուրքական ընդդիմադիր թերթում օրերս հրապարակված տեղեկատվությունը՝ Շաքարյանը չբացառեց այն բանի հավանականությունը, որ դա կարող է ապատեղեկատվություն լինել, որը կոչված է ստուգել այս հարցի շուրջ հասարակությունում գոյություն ունեցող տրամադրությունը:

«Ես կասկածով եմ վերաբերվում այն բանին, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը կբացվի, սակայն չեմ կասկածում, որ թուրքական իշխանությունները մտածում են նման մի բան ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Դա գեղեցիկ ժեստ կլինի, որի օգնությամբ Թուրքիան կփորձի աշխարհին ցույց տալ, թե Հայաստանի հետ որևէ խնդիր չունի», - նշեց Շաքարյանը:

Նրա կարծիքով՝ ամենաիրատեսականը կլինի այն, եթե հայկական կողմը չբավարարվի միայն հայ-թուրքական սահմանի բացմամբ, այլ պահանջի դիվանագիտական հարաբերությունների հաստատում կամ այլ գործողություն, որոնք կամրապնդեն սահմանի բացման մասին որոշումը:

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ սահմանի բացումը դրական, սակայն բավարար քայլ չէ: Չի կարելի բացառել, որ Թուրքիան կարող է սահմանը բացել միայն քաղաքացիների տեղաշարժման համար, սակայն դա որևէ տնտեսական հարց չի լուծի», - ավելացրեց Շաքարյանը:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Հայաստան այցելելու Էրդողանին ուղղված հրավերի մասին՝ փորձագետը նշեց, որ չի կարծում, որ դա լավ գաղափար է:

«Ասենք Էրդողանն ընդունի հրավերը և այցելի Հայաստան մի խումբ եվրոպացի լրագրողների հետ, իսկ հետո հայտարարի, թե գլուխ է խոնարհում 1915 թ.-ին սպանված հայերի և թուրքերի, ինչպես նաև Խոջալուում սպանված ադրբեջանցիների հիշատակի առջև: Ի՞նչ ենք անելու: Հարկավոր է ամեն ինչ լրջորեն հաշվարկել», - ընդգծեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: