484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄՄ գործընկերները կարող են ավելի ուշ միանալ ՌԴ –ի` շուկայի պաշտպանության միջոցներին. ԵՏՀ ղեկավար
16:45
04 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը կարծում է, որ Բելառուսն ու Ղազախստանը ապագայում կարող են աջակցել սեփական շուկաները պաշտպանելու ՌԴ-ի որոշմանը, եթե Ուկրաինայի տարածքով անցնող առանց տուրքի եվրոպական ապրանքների մատակարարման սպառնալիք լինի:

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանի շուկայի պաշտպանության որոշումներն  ընդունվելու են ՌԴ կառավարության, այլ ոչ թե ԵՏՀ-ի մակարդակում: Բելառուսն ու Ղազախստանը դեռ նման որոշում չեն ընդունել:

«Քննարկում եղել է, սակայն նման միջոցները երեք երկրներում կիրառելու մասին որոշում դեռ չի եղել: Չեմ բացառում, որ հետագայում նման որոշում կարող է առաջանալ կոնկրետ ճյուղերի, կոնկրետ ապրանքների հարցում համապատասխան պարտավորությունների և ապացույցների առկայության դեպքում», - ասել է նա լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է շուկայի պաշտպանության հետ կապված միջոցներին, կարո՞ղ են, արդյոք, դրանք գոյություն ունենալ: Կարծում եմ, որ հնարավոր է: Եթե այս կամ այն երկրի արդյունաբերությունը շատ լուրջ ազդեցության է ենթարկվում, որը կապված է պահանջարկի նվազման, արտաքին մրցակցության ավելացման հետ, ապա այն ավելի հակված է դեմպինգ կիրառելու գայթակղությանը, այլ հարցեր կիրառելուն, որոնք կապված են տեխնիկական նորմերի, կանոնների և պահանջների

Նրա խոսքով՝ տեխնիկական կարգավորումից բացի, ռիսկեր կան նաև սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցների, ծագման երկրի և արտադրանքի վերամշակման մակարդակի գործում չարաշահման հարցում: Ստեպնյովը նաև ուշադրություն է դարձրել Ուկրաինայի սահմանին վերահսկման որակի զգալի նվազմանը, այդ պատճառով Ռոսսելխոզնադզորը ստիպված է աշխատել ուժեղացված ռեժիմով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։