478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը Թուրքիայի նախագահ կդառնա, եթե որևէ արտառոց բան չպատահի
16:11
04 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Թայիպ Էրդողանը կհաղթի նախագահական ընտրություններում, եթե որևէ արտառոց բան չպատահի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրք քաղաքագետ Մուստաֆա Թյուրքեշը:

Երկրի նախագահի պաշտոնի համար թուրքական կուսակցություններն առաջադրել են երեք թեկնածու: Այդ թեկնածուներն են վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Էքմելեդդին Իհսանօղլուն և Սելահատին Դեմիրթաշը: Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին: Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 51 տոկոսը: Եթե առաջին փուլում չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Սրանք կլինեն Թուրքիայի նախագահի համաժողովրդական ընտրությունները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը:

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀԱՂԹԻ, ԵԹԵ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԼԻՆԵՆ

Էրդողանն ունի նախագահական արշավում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե որևէ անկանխատեսելի բան չպատահի, կարծում է գործակալության զրուցակիցը:

«Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահ կդառնա Թայիպ Էրդողանը: Նա երկրում ուժեղ դիրքեր ունի, և չնայած քաղաքական ցնցումներին, հանգիստ է իրեն պահում», - նշում է Թյուրքեշը:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՐԴԵՐԻՑ ԵՆ ԿԱԽՎԱԾ

Վերլուծաբանի կարծիքով՝ ընտրությունների վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ քուրդ բնակչությունը, որը կարող է իր ձայնը տալ Էրդողանի օգտին: «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ) (քրդամետ, խմբագրություն) այսօր երկրի քաղաքական դաշտի առանցքային կուսակցություններից է: Եթե Էրդողանին չհաջողվի հաղթել առաջին փուլում, ապա մեծ է հավանականությունը, որ երկրորդ փուլում ԺԴԿ-ն նրա հետ բանակցություններ կվարի և համաձայնության կգա: Այդ դեպքում ԺԴԿ-ի ընտրազանգվածը կաջակցի Էրդողանին: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա Իհսանօղլուն հաղթանակի մեծ շանսեր կունենա», - համոզված է Թյուրքեշը:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ Է

Երկրի ընդդիմությունն այսօր շատ թույլ է, այն անգամ սեփական թեկնածու չի առաջադրել, նշում է Թյուրքեշը:

«Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) այսօր այնքան թույլ է, որ անգամ իր շարքերում չկարողացավ գտնել արժանի թեկնածուի: Նրանք առաջադրել են միասնական թեկնածու պահպանողականների հետ՝ Ազգային գործողություն կուսակցության ներկայացուցիչ Իհսանօղլուին, սակայն նա իրենց մարդը չէ, իրենց ճամբարից չէ: Դժվար է ենթադրել, թե նա ներկայացնելու է ընդդիմության շահերը», - կարծում է թուրք քաղաքագետը:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՋ-ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆՎԻ

Մուստաֆա Թյուրքեշը կարծում է, որ ընտրություններից հետո կստեղծվի աջ-կենտրոնամետ ուղղվածության նոր կուսակցություն:

«Եթե ենթադրենք, որ ընտրություններում կհաղթի Էրդողանը, իսկ Իհսանօղլուն կստանա, օրինակ, ձայների 40 տոկոսը, նա, ամենայն հավանականությամբ, կհայտարարի աջ-կենտրոնամետ կուսակցության ստեղծման մասին:

Թուրքիային շատ են հարկավոր քաղաքականության մեջ ազդեցության նոր լծակներ, քանի որ այժմ խորհրդարանն ու նախագահը մեկ միասնություն են, իսկ Էրդողանին ոչ ոք չի կարողանում ոչ վերահսկել, ոչ էլ ազդել նրա վրա: Նախագահական ընտրությունները, որոնք առաջին անգամ անցկացվելու են համաժողովրդական քվեարկության միջոցով, այլ ոչ թե խորհրդարանում, այլ ուժ են ստեղծում, որը քաղաքական դաշտում երկրորդ բացասական կողմն է, ինչը շատ կարևոր է խորհրդարանում ուժերի դասավորության համար», - համոզված է թուրք վերլուծաբանը:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: