486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական խաղաղարար ուժերը չեն մտնի Ուկրաինայի տարածք. փորձագետ
15:29
03 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական խաղաղարար ուժերը չեն մտնի Ուկրաինայի տարածք, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Եթե տեղի չունենա ավելի սարսափելի ֆորս-մաժոր, ապա ռուսական խաղաղարար ուժերը չեն մտնի Ուկրաինայի տարածք մի շատ պարզ պատճառով՝ դրան դեմ կլինի Ուկրաինան, և համաշխարհային հանրությունը ոչ մի կերպ հակված չէ այդ ամենին աջակցել», - հայտարարեց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջի ընթացքում:

Նա ավելացրեց, որ Ուկրաինայում անկայունությունը երկար կտևի, և այն չի սահմանափակվի միայն երկրի արևելքով: Փորձագետի խոսքերով՝ ուկրաինական իշխանությունների ռազմական հաջողությունն անգամ չի հանգեցնի վերջնական հաղթանակի: Բացի այդ, երկրին տնտեսական անկում է սպասվում:

Իսկանդարյանը նաև նշեց, որ Ուկրաինան բավականին առանցքային դերակատարություն ունի ողջ տարածաշրջանի համար, և այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, արդեն հիմա ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա՝ հաշվի առնելով երկու երկրների ոչ փոքր ապրանքաշրջանառությունն ու Ուկրաինայի կարևոր դերը դեպի Հարավային Կովկաս բեռների տարանցման հարցում:

Իսկանդարյանը նաև նշեց, որ Ուկրաինայում կա նաև խոշոր հայկական համայնք, պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 300 հազար, ովքեր ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ են: «Ուկրաինական հակամարտությունում զոհերի թվում արդեն հայեր կան», - ասաց Իսկանդարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։