482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի տարածքում քրդական պետության ստեղծման դեպքում պետք է աշխարհին հիշեցնի Սևրի դաշնագրի մասին. փորձագետ
17:32
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է աշխարհին հիշեցնի Սևրի դաշնագրի պայմանների մասին Արևմտյան Հայաստանում (ժամանակակից Թուրքիայի տարածք) քրդական պետության ստեղծման դեպքում, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Իմ կարծիքով՝ առաջիկա տարիներին քրդական պետության ստեղծումն անխուսափելի է, սակայն դեռևս վաղ է կանխատեսել, թե ինչ սահմանների շրջանակում, որ տարածքներում և ում ղեկավարությամբ», - ասաց Սաֆրաստյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև ավելացրեց, որ այդ ուղղությամբ գործընթացներն ընթանում են ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում և Թուրքիայում:

«Եթե քրդական պետությունը ստեղծվի Թուրքիայի տարածքում, ապա Հայաստանը պետք է օգտվի դրանից և համաշխարհային հանրությանը հիշեցնի Սևրի դաշնագրի մասին», - նշեց Սաֆրաստյանը:
Թուրքիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների միջև Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանը։ Սևրի դաշնագրի 80-93-րդ կետերը վերաբերել են Հայաստանին։ Սուլթանական Թուրքիան ստիպված է եղել ճանաչել Հայաստանը «ազատ և անկախ պետություն»։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հաշտարար որոշմամբ` Հայաստանի կազմի մեջ է մտել գրեթե ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։Այսպիսով, Հայաստանը ելք էր ստանում Սև ծով։ Հայաստանին վերադարձվող տարածքները կազմում էին 100 հազ. քառ. կմ.։ Միասնական Հայաստանը կներառեր 160 հազ. քառ կմ. տարածք՝ ներկայիս 29 հազարի փոխարեն։

Սաֆրաստյանը նշեց, որ դրական է վերաբերվում անկախ քրդական պետության ստեղծմանը՝ կարծելով, որ Հայաստանը պետք է ողջունի այդ քայլը:

«Պետականության ստեղծման ճանապարհին հայ ժողովուրդն անցել է ազատագրական պայքարի դժվարին ճանապարհով և մեծ գին է վճարել սեփական պետություն ունենալու համար: Այդ պատճառով մենք պետք է ողջունենք այլ ժողովուրդների ցանկացած ջանք, որն ուղղված է անկախ պետության ստեղծմանը», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: