478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Քեսաբահայերը սկսել են ժամանակավոր կացարաններից վերադառնալ իրենց տները. աշխատանքային խմբի անդամ
16:42
02 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քեսաբահայերն աստիճանաբար վերադառնում են իրենց տները, տեղեկացրեց Հայաստանի հանրային խորհրդի Քեսաբի հարցով աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մանասյանը:

Հունիսի 15-ի գիշերը համաշխարհային ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ «Ջեբհատ Ան-Նուսրա» խմբավորման գրոհայինները, ինչպես նաև սիրիացի ապստամբները, ովքեր մարտնչում են կառավարական ուժերի դեմ, հեռացել են մեծ մասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քեսաբը մարտի վերջից գտնվում էր նրանց վերահսկողության տակ:

«Քեսաբում աստիճանաբար վերսկսվում է առօրյա կյանքը, վերականգնվում են կիսաքանդ շենքերը, և քեսաբահայերը սկսում են վերադառնալ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանասյանը:

Նա նաև ավելացրեց, որ Երևանում դեռ շարունակում է մնալ մոտ 30-40 քեսաբահայ ընտանիք, ովքեր ևս մտադիր են առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ իրենց տները:
«Մեզ համար շատ կարևոր է պահպանել հայկական համայնքն ինչպես Քեսաբում, այնպես էլ Սիրիայում, քանի որ այն աշխարհի ամենախոշոր հայկական համայնքներից է, և մենք պարտավոր ենք պահպանել մեր գանձը», - ասաց նա:

Մանասյանի խոսքերով՝ մինչև ռազմական գործողությունները Քեսաբում բնակվում էր մոտ 2000 հայ, որոնց մի մասը ժամանակավոր օթևան գտավ հարևան Լաթաքիայում, իսկ մնացածները տեղափոխվեցին հարևան երկրներ (մասնավորապես Լիբանան) և Հայաստան:

Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին տեղեկացրեց, որ Քեսաբում անվտանգ պայմաններ են ստեղծվել բնակիչների վերադարձի համար:

Նա նաև չբացառեց այն բանի հավանականությունը, որը հետագայում գրոհայինները կարող են կրկին այդ տարածքի նվաճման փորձեր ձեռնարկել:

Աշխատանքային խմբի մեկ այլ անդամ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կարևորեց ոչ միայն կիսաքանդ և քանդված տների, այլև Սիրիայի բոլոր համայնքներում հայերի հոգևոր կյանքի վերականգնումը:

Մարտի 21–ից սկսած Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում ողբերգական իրադարձություններ էին ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։ Ամբողջ աշխարհի հայությունը սոցիալական ցանցերում սկսել էր #SaveKessab ակցիան, որի նպատակն էր իրազեկել միջազգային հանրությանը Քեսաբի իրադարձությունների մասին։ Ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում` ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, փոփ–երաժշտության լեգենդ Շերը և ուրիշներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: