480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+26
Եղանակը Երևանում
Հայ
Դավութօղլուի մոտեցումը ոչ կառուցողական է և անհաջողության է դատապարտված. փորձագետ
15:06
30 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ թուրքական իշխանությունների մոտեցումը, որն արտացոլված է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարության մեջ, կառուցողական չէ և դատապարտված է անհաջողության, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարող են «նոր դարաշրջան» թևակոխել, եթե Հայաստանն ու հայկական սփյուռքը համարձակվեն «խիզախ քայլերի» գնալ, ինչպես ապրիլին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Որպեսզի թուրքերն ու հայերը կարողանան գիտակցել իրենց հետ տեղի ունեցածը, անհրաժեշտ է փոխադարձ հարգանք միմյանց հիշողության նկատմամբ»,– նշել էր Դավութօղլուն։

«Իմ կարծիքով՝ Դավութօղլուն խորը ճգնաժամի մեջ է՝ որպես քաղաքական գործիչ և տեսաբան, և խառնում է տեսությունն ու իրական քաղաքականությունը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը:

Նա ավելացրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի առաջադրված բոլոր տեսությունները գործնականում անհաջողությամբ են պսակվել, ինչպես օրինակ՝ «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը:
Փորձագետի խոսքով՝ հոդվածն արտացոլում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, այլ եղել է պատերազմ և կորուստներ երկու կողմից, ինչը համահունչ է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի հայտարարության հետ:

«Թուրքիայի պետական համակարգն այս դիրքորոշումը «գեղեցիկ փաթեթավորմամբ» կներկայացնի միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին», - ասաց Մելքոնյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն 2009 թ.–ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրեց երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: