480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն մինչև 2015թ.-ը պետք է հասկանա Ռուսաստանի` կազմակերպություն վերադառնալու անհրաժեշտությունը. Պուշկով
17:52
27 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ 2015 թ.-ի սկզբին ԵԽԽՎ-ում պետք է կարծիք ձևավորվի Ռուսաստանի` կազմակերպություն վերադառնալու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Որպեսզի մենք հաջորդ տարի շարունակենք մեր գործունեությունը հունվարյան նստաշրջանին, որին կմասնակցենք ցանկացած դեպքում, քանի որ տարեսկզբին բոլոր պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում, մենք կգնանք այնտեղ այն նույն իրավունքներով, ինչ մյուս ազգային պատվիրակությունները, ոչ ոք լիազորություններ չի ունենա, և առաջին լիագումար նիստի ժամանակ այդ լիազորությունները կվերականգնվեն», - ասել է Պուշկովը լրագրողներին:

«Այս հարցում հարկավոր է կողմնորոշվել, քանի որ չեմ բացառում, որ փորձեր կարվեն կրկին ներկայացնել ռուսական պատվիրակությանը լիազորություններից զրկելու մասին հարցը նույն էստոնացիների, վրացիների կամ ուկրաինացիների կողմից: Կարևոր է, որ մինչ այդ պահը ԵԽԽՎ-ում մեծամասնության շրջանում ընդհանուր կարծիք ձևավորվի այն մասին, որ Ռուսաստանը դեռ մեկ տարի չի մասնակցելու այդ գործունեությանը: Ռուսաստանը ԵԽԽՎ-ին անհրաժեշտ է որպես խորհրդարանական երկխոսության մասնակից», - ասել է Պուշկովը:

Նրա խոսքով՝ եթե նման կարծիք ձևավորվի անդամ-երկրների մեծամասնության շրջանում, այդ թվում  նաև ԵԽԽՎ նախագահ-երկրի մոտ, ապա դա ռուսական պատվիրակության վերադարձն ավելի հավանական կդարձնի:

ԵԽԽՎ-ն Եվրոպայի միջխորհրդարանական համագործակցության ամենահին մարմինն է, այն ստեղծվել է 1949 թ.-ին՝ Եվրոպայի Խորհրդի ստեղծման ժամանակ: Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդ է մտել 1996 թ.-ին: Ապրիլին ԵԽԽՎ-ն Ուկրաինայի և Ղրիմի շուրջ տիրող իրավիճակի պատճառով զրկել է ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից, իր կանոնադրական մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից և ընտրությունների ժամանակ դիտորդների խմբում աշխատելու հնարավորությունից, այդ պատճառով ՌԴ պատվիրակությունը որոշել է չմասնակցել ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: