481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԴԽ-ն վավերացրել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ-ի և Հայաստանի միջև ստորագրված պայմանագիրը
15:32
25 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Դաշնության խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված պայմանագիրը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2013 թ.-ի հունիսի 25-ին: Փաստաթղթով սահմանվում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարման իրականացման կարգը՝ Հայաստանի և Ռուսաստանի ազգային զինված ուժերը, զորամիավորումները, իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները զինելու նպատակով:

«Ըստ պայմանագրի՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվելու է կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի հիման վրա՝ առանց արտահանման և ներկրման արտոնագրերի տրամադրման», - նշվում է պայմանագրին կից փաստաթղթերում:

Միաժամանակ նախատեսվում է, որ նման պայմանագրերի կնքումը իրականացվելու է ռազմական նշանակության արտադրանքի ցանկերով, որոնք հաստատվել են համապատասխան բեռն ուղարկող երկրի լիազոր մարմնի կողմից:

Նախատեսվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրականացման համապատասխան մեխանիզմը նշված կարգով սահմանելու է ՌԴ նախագահը, և այն թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության դաշնային մարմինների փոխգործակցության կարգը ցուցակների ձևավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարման պայմանագրերի կնքման, դրանց գրանցման և իրականացման նկատմամբ վերահսկողություն սահմանելու փուլերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։