481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ի գործողությունները հարցական են դարձնում ՌԴ–ի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները
12:49
24 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունն իր վերջին գործողություններով հարցականի տակ է դնում Ռուսաստանի հետո ունեցած հարաբերությունների ռազմավարական բնույթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով ՌԴ ԱԳՆ–ի հրապարակած հայտարարությունը։

ԱԳՆ–ն հիշեցնում է, որ հունիսի 24-ին լրանում է ՌԴ–ի և ԵՄ–ի գործընկերությանը հիմք դրած համաձայնագրի 20 տարին։ «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակը համընկել է Ռուսաստանի և Եվրամիության համար դժվարին փուլի հետ, և Եվրամիության գործողությունները կասկածի տակ են դնում մեր գործընկերության ռազմավարական բնույթը»,– նշում են ԱԳՆ–ում։

ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնում, որ Եվրամիությունը հրաժարվել է Ռուսաստան–ԵՄ նոր հիմնարար համաձայնգրի աշխատանքները շարունակելուց, որը պետք է փոխարիներ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

«Ռուսաստանի և ԵՄ անդամ–պետությունների գործարար շրջանակների քաղաքացիների շահերից բխող փոխշահավետ կապերի ամրապնդմանն ուղղված փաստաթղթի պատրաստումը դադարեցվել է` Եվրոպայի ժողովուրդների ռազմավարական շահերին հակառակ»,– ընդգծում է ՌԴ ԱԳՆ–ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը շարունակում է մնալ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը։

«Համաձայնագրում ամրագրված սկզբունքները մինչ օրս փարոս են Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության միջև փոխգործողություն կառուցելու համար, այդ թվում` Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համատեքստում»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։