478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն ողջունում է քիմիական զենքը Սիրիայից դուրս բերելու գործընթացի ավարտը. Սպիտակ տուն
10:49
24 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն ողջունում է քիմիական զենքը Սիրիայից դուրս բերելու գործընթացի ավարտը, երկուշաբթի լրագրողներին է ասել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քիմիական զենքի արգելքով զբաղվող կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջոն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիան կազմակերպությանն է փոխանցել սիրիական քիմիկատների մնացած 8 տոկոսը։ Դրանք դուրս են բերել երկրից, բեռնել դանիական Ark Futura նավը։ «Մենք ողջունում ենք կազմակերպության առաքելությունն ու ողջ միջազգային կոալիցիային` Սիրիայից 100 հազար տոննա քիմիական զենք դուրս բերելու աննախադեպ աշխատանքով»,– ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Նա հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ–ն կսկսի զբաղվել քիմիական զենքի ոչնչացմամբ, ինչը կիրականացվի շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության պահանջներին համապատասխան։

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Սպիտակ տան գնահատականով, Սիրիայում քիմիական զենքի լիակատար ոչնչացման աշխատանքը լիովին ավարտված չի կարելի համարել։ «ԱՄՆ–ն նախկինի պես վճռականորեն դեմ է հանդես գալիս այն հարցում, որ Ասադի վարչակարգը արհամարհում է մարդու իրավունքները։ Եվ մենք շարունակում ենք մեր բարեկամների ու գործընկերների հետ աշխատանքը, որպեսզի օգնենք սիրիացիներին իշխանությունը կառավարությանը փոխանցելու գործում»,– ասել է Էռնեստը։

Սիրիայի իշխանությունը փետրվարի վերջին Քիմիական զենքի արգելքով զբաղվող կազմակերպությանն էր փոխանցել նոր ծրագիր, որով նախատեսվում էր բոլոր քիմիկատները երկրից դուրս բերել մինչև ապրիլի 27-ը։ Այնուհետև վտանգավոր բեռը իտալական Ջոյա Տաուորո նավահանգստում պետք է տեղափոխվեր ամերիկյան Cape Ray նավ` հետագա ոչնչացման համար։ Սակայն նշված ժամկետում դա չիրագործվեց։ ՄԱԿ–ի ԱԽ բանաձևի և Քիմիական զենքի արգելքով զբաղվող կազմակերպության գործադիր խորհրդի որոշման համաձայն`քիմիական զենքի լիակատար ոչնչացումը պետք է ավարտվի 2014 թվականի հունիսի վերջին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։