486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը հուլիսի սկզբին կայցելի Մոսկվա. Լավրով
15:28
23 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ խոսնակ Գալուստ Սահակյանը հուլիսի սկզբին կայցելի Մոսկվա, երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հուլիսի սկզբին Մոսկվայում կսպասենք ՀՀ ԱԺ խոսնակին։ Կարծում ենք` միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը կնպաստի մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Մենք շահագրգռված ենք այդ հարցում», - ասաց Լավրովը:

Նա նշեց, որ Հայաստանի հետ փոխհարաբերությունները դաշնակցային են, գոյություն ունի ռազմավարական գործընկերություն, որոնք հենվում են բարեկամության, փոխօգնության բազմադարյա ավանդույթների վրա:

«Մենք բարենպաստ պայմանների ապահովման կարևոր գործոն ենք տեսնում մեր պետությունների զարգացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար: Ապրանքաշրջանառությունն աճում է տարեկան 10 տոկոսով, և դրանք բավականին տպավորիչ թվեր են ներկա կոնյուկտուրայի դեպքում: Հայկական տնտեսություն արված մեր կապիտալի ներդրումները կազմում են ավելի քան 3 մլրդ դոլար, այստեղ աշխատում են ռուսական բիզնեսի առաջնորդները», - ասել է Լավրովը: 

Նա ընդգծեց, որ բարձր մակարդակում կանոնավոր կերպով անցկացվող վստահելի երկխոսությունն անհրաժեշտ ազդակ է հաղորդում բազմակողմ կապերին, նա նաև տեղեկացրեց, որ արտգործնախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել նախագահների հանդիպման ժամանակ:

«Մենք այսօր համաձայնեցրել ենք մեր քայլերն ինչպես երկկողմ տեսանկյունից, այնպես էլ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի, Հայրենական մեծ Պատերազմի տարելիցների հետ կապված հիշատակի միջոցառումներին, որոնք նշվելու են առաջիկա տարիներին, այս կապակցությամբ համապատասխան որոշումներ են ընդունվել, և Ռուսաստանն ու Հայաստանն ակտիվորեն մասնակցելու են այդ միջոցառումներին», - եզրափակեց Լավրովը:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ 2013 թ.-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 10 տոկոսով և կազմել է ավելի քան 1,4 մլրդ դոլար: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության կարևոր ներդրողներից է, 2013 թ.-ին իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 3,2 մլրդ դոլարը: Այսօր Հայաստանում գործում է ռուսական կապիտալի մասնակցությամբ մոտ 1300 ձեռնարկություն:-0- Ա.Թ.

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։