478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի արևելքում կարգավորման ծրագիրը կներկայացվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների նիստում հունիսի 23–ին
19:39
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիրը կներկայացվի հունիսի 23–ին Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների նիստում` Ուկրաինայի ԱԳ նոր նախարար Պավել Կլիմկինի մասնակցությամբ, հինգշաբթի հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հունիսի 23–ին, կարծում եմ` Ձեզ (դիմելով Կլիմկինին` խմբ.) կսպասեմ Լյուքսեմբուրգում Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որտեղ մենք կներկայացնենք Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիրը»,– ասել է Պորոշենկոն` Կլիմկինին արտաքին քաղաքական գերատեսչությանը ներկայացնելու ժամանակ։

Հինգշաբթի Պորոշենկոն նաև հայտնել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը պաշտոնապես հրապարակվել է հասարակայնության համար հունիսի 20–ին։ Ինչպես ասվել էր ավելի վաղ, Պորոշենկոյի ներկայացրած ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, ռուսաց լեզվի ազատ օգտագործում երկրի հարավ–արևելյան շրջաններում, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների արտահերթ ընտրություններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: