478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պորոշենկոն Ուկրաինայի գործադիր իշխանության կազմում նոր կադրային փոփոխություններ է խոստացել
14:50
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի գործադիր իշխանության կազմում նոր կադրային փոփոխություններ է խոստացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի նախագահի առաջարկով Ուկրաինայի խորհրդարանը փոխել է երկրի ԱԳ նախարարին՝ Անդրեյ Դիշչիցայի փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Պավել Կլիմկինին, ով մինչ այդ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն էր: Բացի այդ, խորհրդարանն իր համաձայնությունն է տվել նախագահին գլխավոր դատախազի պաշտոնում Վիտալի Յարեմային նշանակելու համար, ով մինչ այդ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը: Գերագույն Ռադան Պորոշենկոյի առաջարկով փոխել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարին՝ այդ պաշտոնում Ստեպան Կուբիվի փոխարեն նշանակելով Վալերիա Գոնտարյովային:

«Կցանկանայի հայրենասերների, պրոֆեսիոնալների, համախոհների թիմ ձևավորել: Այժմ մենք ձեզ հետ (պատգամավորների հետ, խմբագրություն) դեռ նոր ենք սկսում այդ գործընթացը, և այսօր ես առաջին անգամ, սակայն վստահեցնում եմ՝ ոչ վերջին, եկել եմ ձեզ մոտ կադրային առաջարկներով», - ասել է նախագահը խորհրդարանում Ուկրաինայի իշխանական մարմինների կազմում նոր թեկնածուներին ներկայացնելու ժամանակ:

Պորոշենկոն տեղեկացրել է, որ գործադիր իշխանության մարմիններում նոր թեկնածուներ է որոնում:

«Ինչ վերաբերում է այլ որոշումներին, ապա դրանք անպայման կլինեն: Թեկնածուների որոնման լարված գործընթաց է ընթանում, ովքեր ի վիճակի են կատարել արտառոց խնդիրներ Ուկրաինայում ստեղծված այս գերծանր պայմաններում», - ավելացրել է Պորոշենկոն:

Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է նշանակել նաև ՈՒԱԾ-ի նախագահին և Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնյաններին: Այդ գերատեսչությունների ղեկավարներին փոխելու մասին առաջարկներ նախագահից դեռ չեն ստացվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: