477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի զեկույցը քաղաքականացված է և անարդար. Մատվիենկո
13:54
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության զեկույցը, որը վերաբերում է Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, քաղաքականացված է և անարդար, կարծում է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության հերթական զեկույցը հրապարակվել է հունիսի 18-ին: Մի քանի օր անց այն պետք է քննարկվի Անվտանգության խորհրդում: ՌԴ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է գրավել այս տարվա մայիսին և հունիսի սկզբին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների միակողմանի և քաղաքականորեն կանխակալ մեկնաբանության, ինչպես նաև փաստաթղթի հեղինակների ընտրողական մոտեցման վրա: Մասնավորապես, Կիևի` «միջազգային չափորոշիչներով» գործողություններ սկսելու խորհուրդը կարելի է մեկնաբանել որպես հակամարտության սրման թողտվություն, նշել են գերատեսչությունից:

«Զեկույցը կանխակալ է և քաղաքականացված: Այն համարում ենք անարդար և ոչ օբյեկտիվ», - հինգշաբթի լրագրողներին է հայտարարել Դաշնության խորհրդի խոսնակը: Նրա խոսքերով՝ արդեն չես դադարում զարմանալ, թե ինչպես կարելի է չլսել, չտեսնել ակնհայտը, ինչպես կարելի է սպիտակի վրա սևով խոսել և հակառակը, ինչպես կարելի է նման միակողմանի փաստաթուղթ պատրաստել: Մատվիենկոյի կարծիքով՝ նման զեկույց պատրաստելու համար «չարժեր Ուկրաինա գնալ»: «Մի՞գուցե այնտեղ հանդիպել են միայն Կիևի իշխանությունների հետ», - ենթադրել է նա:

Սենատորը որպես օրինակ բերել է ԵԱՀԿ նախագահի և այն ընտանիքների հանդիպումը, ովքեր ստիպված էին հեռանալ մարտերի վայրերից: «Այ նա ամեն ինչ զգացել է, այն ժամանակ նրա արձագանքից երևում էր, որ նա զգացել է այդ չարիքը, ողբերգությունը, տառապանքներն այն բանից, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում», - նշել է նա: Մատվիենկոն նաև ասել է, որ Ռուսաստանն արդեն դադարել է զարմանալ ոչ միայն առանձին պետությունների, «այլև միջազգային կազմակերպությունների» երկակի չափորոշիչների, քաղաքականացված գնահատականների վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: