483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թագուհի՝ միջին դասից. իսպանական գահ է բարձրանում նախկին հեռուստահաղորդավարուհին
11:12
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի նոր թագուհին՝ Լետիցիա Օրտիսը, Իսպանիայի թագաժառանգ արքայազն Ֆելիպեի հետ հարսանիքից առաջ, որը տեղի էր ունեցել 2004 թ.-ին, երկրում հայտնի հեռուստահաղորդավարուհի էր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապագա թագավորի և իսպանական պետական հեռուստատեսության ամենավարկանիշային լրատվական ծրագրի հեռուստահաղորդավարուհու գեղեցիկ սիրո պատմությունը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել: Միլիոնավոր հեռուստադիտողներ մի քանի ժամ շարունակ ուղիղ եթերում հետևում էին նրանց ամուսնության արարողությանը:

Հեքիաթային պատմության գլխավոր հերոսուհին նման չէր Մոխրոտիկին: Երևում էր, որ նա ինքնատիպ բնավորություն ունեցող աղջիկ է: Իսպանացիների շրջանում անգամ անեկդոտ էր շրջում այն մասին, որ ամուսնանալով բազմաթիվ տղամարդկանց ցանկությունների օբյեկտի հետ՝ թագաժառանգ արքայազնը «վերածվել է Լետիցիա Օրտիսի ամուսնու»:

Շատերը մինչև հիմա հիշում են 2003թ.-ին զույգի պաշտոնական նշանադրության ժամանակ տեղի ունեցած դրվագներից մեկը: «Թույլ տուր ավարտեմ», - պահանջել է Լետիցիան, երբ ապագա ամուսինը փորձել է լրագրողների հարցի ժամանակ հարսնացուի խոսքին ինչ–որ բան ավելացնել:

«Նա իսկապես շատ հանրահայտ էր հեռուստատեսությունում աշխատելու շնորհիվ: Մի պահ թագավորական ընտանիքն անգամ լրջորեն մտահոգվում էր, որ երիտասարդ ազդեցիկ կինը կարող է ստվերում թողնել թագաժառանգին: Այն ժամանակ որոշվեց Լետիցիային երկրորդ պլան մղել, հասարակության շրջանում կարծիք տարածել, թե նա ընտանիքի գլխավոր դեմքը չէ»,  - նշում է Ֆելիպի և Լետիցիայի մասին պատմող գրքի հեղինակ Խոսե Ապեսարենան:

Թագավորական տան մտավախությունները զուր էին: Այն օրը, երբ հարսնացուն խորանի առաջ արտաբերեց բաղձալի «այո»-ն, հավակնոտ և համառ լրագրողը սկսեց վերածվել ապագա միապետի օրինակելի կնոջ: Ինչպես նշում են քննադատները, անգամ ապագա թագուհու որոշ կոշտ դիմագծերը տասը տարվա ընթացքում հարթվեցին պլաստիկ վիրահատությունների շնորհիվ:

Լետիցիայի հետ ամուսնությունը թագաժառանգի համար չափազանց հաջողված էր բոլոր հարցերում: Ապագա թագավորի հանրաճանաչությունը սկսեց սրընթաց աճել: Այսօր իսպանացիների մոտ 70 տոկոսն ավելի շատ նախընտրում է, որ երկիրը մնա սահմանադրական միապետության կարգավիճակում՝ Ֆելիպե VI-ի գլխավորությամբ, քան թե դառնա հանրապետություն, որը կգլխավորի քաղաքական գործիչներից մեկը:

«Լետիցիան Ֆելիպեին ցույց տվեց իրական աշխարհը, կյանքը», - հայտնի բրիտանացի կենսագիր Էնդրյու Մորթոնին հայտարարել է իսպանական թագավորական տան անդամներից մեկը:

Ապագա թագուհուն սիրել է  նաև իսպանացիների նոր սերունդը` Ֆրանկոյի դարաշրջանի մայրամուտին ծնվածները: Լետիցիան թագավորական ընտանիքի ներկա անդամներից միակն է, ով ուսում է ստացել սովորական պետական դպրոցում, աշխատանքի է գնացել մետրոյով, հիփոթեքային վարկ է վերցրել Մադրիդի ծայրամասային թաղամասերից մեկում համեստ բնակարան գնելու համար:

Այսօր Լետիցիայից լուրջ փոփոխություններ են ակնկալում թագավորական տան ամենօրյա կյանքում: Իսպանացիները կարծում են, որ կանայք կսկսեն ավելի կարևոր և ինքնուրույն դերակատարություն ունենալ, կհայտնվեն նոր երիտասարդ անձինք, և միջին դասի ժողովրդավարական ոճն աստիճանաբար դուրս կմղի բուրբոնների ավանդական արիստոկրատական սովորությունները: Ինչպես կարծում են թագավորական տան վերլուծաբանները, այդ սպասումներն արդարացնելու համար թագուհին պետք է ազատվի հասարակական կարծիքից չափազանց մեծ կախվածության զգացումից և սխալ գործելու մշտական վախից: Լետիցիայի հաջողված լրագրողական փորձը կարող է այս գործում շատ օգտակար լինել:

Լետիցիան ծնվել է 1972 թ.-ի սեպտեմբերի 15-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Օվիեդո քաղաքում: 14 տարեկանում ծնողների և քույրերի հետ տեղափոխվել է Մադրիդ, որից հետո նրա ծնողներն ամուսնալուծվել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: