486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան է կոչ արել ՀՀ կառավարությանն ուշադրությամբ վերաբերվել ոչ իշխանամետ խմբակցությունների պահանջներին
13:34
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ՀՀ կառավարությանն` ուշադրությամբ ծանոթանալ խորհրդարանի ոչ իշխանամետ խմբակցությունների պահանջների հետ, որոնք հասցեագրված են իշխանություններին։

ՀՀ ԱԺ ոչ իշխանամետ խմբակցությունները` ԲՀԿ–ն, «Դաշնակցությունը», «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը, հունիսի 10–ին իշխանություններին 12 պահանջ ներկայացրեցին, որոնք պետք է իրականացվեն մինչև 2014 թ.–ի սեպտեմբերի վերջ։ Աշնանը «քառյակը» Ազատության հրապարակում «համապետական հանրահավաք» կանցկացնի, որի ընթացքում կներկայացնի պահանջների կատարման գործընթացը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը։

«Ես արդեն հորդորել եմ իմ կուսակիցներին, կառավարությանն` ուշադիր ուսումնասիրել 12 պահանջները», – ասել է Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վստահություն հայտնելով, որ հայկական ընդդիմությունը ձգտում է համագործակցել իշխանությունների հետ ժողովրդի առաջ կանգնած խնդիրները համատեղ լուծելու համար` նախագահը նաև նշել է, որ փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել և լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և նման բառերը:

Միաժամանակ նա նշել է, որ ընդդիմությանը պետք է բացատրել, թե ինչու այդ փաստաթղթում ներկայացված որոշ հարցեր անիրատեսական են և ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել դրանց իրականացումն այն տեսքով, որով առաջարկում են ոչ իշխանամետ խմբակցությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։