482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը հրապարակել է Հայաստանի նոր կառավարության առջև կանգնած հիմնախնդիրները
13:19
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի նոր կառավարության առջև կանգնած հիմնախնդիրները։

Նրա խոսքերով` Հայաստանի նոր կառավարությունն, առաջին հերթին, պետք է հանրապետությունում ապահովի կայուն տնտեսական զարգացում, ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի ճիշտ հարաբերակցություն, իսկ աշխատավարձերի աճը պետք է գերազանցի գնաճը։

Պետբյուջեի համաձայն` 2014 թ.–ին Հայաստանի տնտեսության աճը նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով` 2006–2013 թթ.–ը ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը բյուջեում ավելացել է` 16,2 տոկոսից հասնելով 23,4 տոկոսի։ Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի ապրիլին կազմել է 163 620 դրամ (395 դոլար կամ 14 093 ռուբլի), ինչը 1,5 տոկոսով ավել է մարտի ցուցանիշից։
Միաժամանակ պետության ղեկավարն ավելացրել է, որ շատ առիթներ է ունեցել զրուցելու նոր կառավարության անդամների հետ և կարող է ասել, որ այն գիտակցում է իր ստանձնած պատասխանատվության կարևորությունը։

«Ես արդեն տեսնում եմ այն բանի նախանշանները, որ նոր կառավարության աշխատանքը հաջող է ընթանալու», – ասել է Սարգսյանը։

Միաժամանակ ՀՀ նախագահն ընդգծել է. «Նոր կառավարության աշխատանքի արդյունքները տեսնելու և հաջողության աստիճանը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Կանցնի որոշ ժամանակ, և մենք կկարողանանք խոսել ավելի կոնկրետ», – ավելացրել է նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3–ին ավարտել է Հայաստանի նոր` թվով 13–րդ կառավարության ձևավորման գործընթացը, որը մեկնարկել էր ապրիլի 13–ին Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակմամբ, ով զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը։ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում փոխարինեց Տիգրան Սարգսյանին, ով ապրիլի 3–ին հրաժարական էր տվել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: