481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով. ՀՀ նախագահ
12:08
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանն իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում։

«Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ՝ երկրորդ հայկական հանրապետության հետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, և կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, սխալ է։ Այո, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Եվ ես դրա հետ համամիտ եմ 100 տոկոսով: Այո, ուրիշները ևս չեն ճանաչել` ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է, հարցերի այսօրվա վիճակն է, և կարծում եմ` ամեն ինչ բոլորի համար հասկանալի է», – ընդգծել է նա։

Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ եթե որոշ հարցեր մնացել են, այդ հարցերը հուզական, էմոցիոնալ մակարդակում են:

«Ես մեծ պատրաստակամությամբ ընդունում է մեր ժողովրդի ցանկությունները և հույզերը, բայց պիտի հասկանանք, որ քաղաքականության մեջ, առավել ևս` դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն: Դիվանագետի, քաղաքական գործչի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար միշտ ցուցաբերելու ենք հաստատակամություն` հույզերը պարփակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով և տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում», – ասել է նա։

Մեկնաբանելով Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունը` ՀՀ նախագահը տարակուսանք է հայտնել, թե ինչու շատերի համար այդ հայտարարությունն անակնկալ դարձավ։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչվել են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման առարկա է»։ 

«Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ոչ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը` օրական տասնյակ, հարյուրավոր անգամներ, այլև, իհարկե, դիվանագիտական ճակատում էլ է պատերազմ մղում: Անհասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը նամակ չուղղեր և' Ղազախստանի նախագահին, և' Ռուսաստանի նախագահին, և' Բելառուսի նախագահին։ Երբ ասում են` անակնկալ էր, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպե՞ս կարող էր անակնկալ լինել», – ավելացրել է նա։

Միաժամանակ նա պարզաբանել է. «երբ ես ասում էի` իրոք, տհաճ է, ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ է, այլ տհաճ է, որ Մաքսային միության անդամ երկրներից մեկի նախագահը հղում է կատարում Ադրբեջանի նախագահի նամակին»։

«Միայն այսքանը, իսկ որ, նորից եմ ասում, Հայաստանն ունի ի'ր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ունի ի'ր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա, և բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչև վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը և փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը, խոչընդոտում են խնդրի լուծմանը և հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար», – ընդգծել է նա։

2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ ՀՀ կառավարությունը «ճանապարհային քարտեզը» հրապարակել է փետրվարի 3–ին։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Միաժամանակ ավելի իրատեսական է համարվում հուլիսի 1–ը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: