480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի թարմացված նախագիծ է ներկայացնում. Չուրկին
12:05
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը երկուշաբթի ՄԱԿ–ի ԱԽ–ին Ուկրաինայի արևելքի վերաբերյալ բանաձևի թարմացված նախագիծ է ներկայացնում, լրագրողներին հայտնել է ՄԱԿ–ին առընթեր ռուս մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք անցկացրել ենք փորձագիտական քննարկումներ և որոշել հարստացնել մեր բանաձևի տեքստը` որոշ մարդասիրական տարրեր և որոշ կարծիքներ մտցնելով, որոնք արտահայտել են փորձագետները բանավեճի ընթացքում»,– ասել է Չուրկինը։

Նախորդ շաբաթ Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում բռնության դադարեցման վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել, սակայն մի շարք երկրներ պահանջներ են առաջ քաշել դրանում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներ ներդնելու վերաբերյալ։

Չուրկինի խոսքով` բանաձևի նախագծի շուրջ բանավեճերը շարունակվում են։ «Այսօր և վաղը մենք շարունակում ենք դրանք շարունակել»,– ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը, ով հունիսին գլխավորում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը։

Ըստ նրա, ՄԱԿ–ի ԱԽ–ի ներկայիս խորհրդատվությունների ընթացքում Ռուսաստանը կբարձրացնի Կիևում ռուսական դեսպանության վրա վերջերս կատարած հարձակման հարցը։ «Այո, մենք պատրաստվում ենք բարձրացնել Կիևում մեր դեսպանության շուրջ իրավիճակի հարցը»,– ասել է Չուրկինը։

Նախօրեին ՄԱԿ–ի ԱԽ անդամ երկրներն արգելափակել են Ռուսաստանի առաջարկած հայտարարության նախագիծը` քննադատելով Կիևում ՌԴ դեսպանության մոտ տեղի ունեցած միջադեպը։ Որոշ հաղորդումների համաձայն` արևմտյան երկրները պահանջել են հայտարարությունում ընդգրկել Լուգանսկի մոտ Ուկրաինայի զինվորական տրանսպորտային ինքնաթիռի ոչնչացումը դատապարտող դրույթ։ Չուրկինն ասել է, որ Ռուսաստանում չափազանց հիասթափված են, որ հայտարարությունը չի անցել։

ՄԱԿ–ի ԱԽ այսօրվա խորհրդատվություններում Ուկրաինայի արևելքի մասին կտեղեկացնի համաշխարհային կազմակերպության մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։