484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի ԱԱՊԽ–ն ՌԴ–ի հետ միակողմանի սահմանազատման որոշում է ընդունել
10:27
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել միակողմանի կարգով Ռուսաստանի հետ սահմանաբաժանում կատարել, երկուշաբթի ճեպազրույցում հայտնել է ԱԱՊԽ –ի քարտուղար Անդրեյ Պարուբին։

Ըստ նրա, ԱԱՊԽ –ի նիստում ընդունվել են Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի պաշտպանության հետ կապված մի շարք որոշումներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, որոշվել է նախարարների կաբինետին ռուսական սահմանի միակողմանի սահմանաբաժանման մասին հանձնարարական տալ։ «Առանցքային հանձնարարականն Ուկրաինայի նախարարների կաբինետին տրված հանձնարարականն է ռուս–ուկրաինական պետական սահմանի միակողմանի սահմանազատում կատարելու, այն անհրաժեշտ ինժեներատեխնիկական սարքավորումներով զինելու մասին հանձնարարականը»,– ասել է Պարուբիյը։

Նրա խոսքով` քննարկվում է Ռուսաստանից Ազովի ծով նավերի արգելքի հարցը։ Նիստում քննարկվել է նաև բացառապես երկաթուղային և օդային հաղորդակցման անցակետերում ռուս–ուկրաինական սահմանը հատելու ժամանակավոր կարս սահմանելու հարցը, անհրաժեշտության դեպքում` այդ անցակետերի աշխատանքի դադարեցման հնարավորությունը։

Պարուբին նշել է, որ խոսքն անհրաժեշտ շինությունների և սահմանի միակողմանի սահմանազատման մասին է, ոչ միայն ռազմական գործողությունների գոտում, այլ նաև ռուս–ուկրաինական ամբողջ տարածքում։

Նա պարզաբանել է, որ սահմանի զինումը կկատարվի պետբյուջեի հաշվին, միաժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդել է, որ միջոցառումները պետք է անցկացնել առավելագույն չափ սեղմ ժամկետում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: