485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
16:54
13 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՀՀ–ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությանը։

«Ուրախ եմ տեղեկացնել այս կարևոր պաշտոնին դեսպան Սալբերի նշանակման մասին։ Նրա երկարամյա փորձն ու գիտելիքները կարևոր ռեսուրս են ԵՄ–ի համար, և մենք անհամբերությամբ նրա աշխատանքի ենք սպասում այս նոր պաշտոնում», – մամուլի ծառայությունը մեջբերում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի  խոսքերը։

Նախքան պաշտոնական հաստատումը Սալբերը` որպես համանախագահ, հունիսի 17–18–ին կմասնակցի Անդրկովկասում անվտանգության և կայունության ժնևյան բանավեճերին։ 

Անդրկովկասում անվտանգության և կայունության ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թ.–ի հոկտեմբերից նույն տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայի նկատմամբ Վրաստանի զինված ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Այսօրվա դրությամբ սա երկխոսության համար նախատեսված միակ ձևաչափն է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Վրաստանի ներկայացուցիչների համար։ Այդ երկխոսություններին մասնակցում են նաև Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի և ԵՄ–ի ներկայացուցիչները։

Սալբերն այդ պաշտոնում փոխարինել է ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011 թ.–ի սեպտեմբերից։

Սալբերի դիվանագիտական կարիերան սկսվել է Գերմանիայի ԱԳՆ–ում, այնուհետև շարունակվել է Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում։ Նա ղեկավարել է նաև Ղազախստանում ԵԱՀԿ–ի գրասենյակը, զբաղեցրել է ԵԱՀԿ–ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։