481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մայդանի ակտիվիստները Պետական սահմանային ծառայության շենքի մոտ գերատեսչության ղեկավարի հրաժարականն են պահանջում. ԶԼՄ
11:25
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայդանի ակտիվիստները Կիևում բողոքում են Ուկրաինայի պետական սահմանային ծառայության դեմ` պահանջելով ծառայության ղեկավար Նիկոլայ Լիտվինի հրաժարականը, հինգշաբթի հաղորդում է УНН ուկրաինական գործակալությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունը որոշել էր մասամբ փակել արևելքի հետ սահմանը, որտեղ շարունակվում են աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև մարտերը։ Այժմ չի գործում արդեն ութ անցակետ։ Ուկրաինայի իշխանության կարծիքով` Ռուսաստանի տարածքից Ուկրաինա են ներթափանցում զորամիավորումներ։ Ռուսաստանում այդ տեղեկությունը չեն հաստատում։

Ակտիվիստները պահանջում են նաև Պետական սահմային ծառայության բոլոր աշխատակիցների հրաժարականը, որոնց գործողությունների պատճառով «պետական սահմանը ծակվել է», ինչպես նաև պահանջում են տրամադրել նրանց նոր տեխնիկա և հանդերձանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետական սահմանային ծառայության շենքը շրջափակված է։ Շենքի մոտ մոտ 100 ակտիվիստ է հավաքվել։ Ծառայության աշխատակիցները դեռ չեն կարողանում շենք մտնել։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Երկրի հարավ–արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ չեն ճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մայիսի 11–ին շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվել։ Մասնակիցների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները սկսել են իշխանության սեփական մարմինների և ուժային կառույցների ստեղծման աշխատանքները։

Միաժամանակ Կիևի իշխանությունն ապրիլի կեսերից ռազմական հատուկ օպերացիա է անցկացնում Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու համար։ Մոսկվայում այդ օպերացիան, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, համարել են պատժիչ և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: